Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Իմ կյանքի մեկ րոպեն

Մարիամ
Автор:
Մարիամ
11:46, Среда, 29 Мая, 2013 года
Իմ կյանքի մեկ րոպեն
     Թիկ-թակ, թիկ-թակ: Ժամացույցը աշխատում է արագ, իսկ ես դեռ նստած եմ ու վայրկիաններն անցնում են: Կրկին թիկ-թակ, թիկ-թակ և մնաց այս թիկ-թակի վերջին հինգ րոպեն: Բայց ես դեռ նստած եմ այստեղ և ժամացույցի հետ սիրտս էլ է առաջ շարժվում: Եվ վերջապես մնաց մեկ րոպե, ճակատագրական այս րոպեն կամ կմիացնի ինձ ու քեզ, կամ էլ այս ժամացույցի թիկ-թակների պես կմնա որպես հուշ:
     Ահա դու հայտվնեցիր և քայլում ես ինձ ընդառաջ, բայց ես դեռ պատրաստ չեմ խոսելու, խնդրում եմ մեկ րոպե ևս տուր ինձ մտածելու ժամանակ և ես կրկին կփոխեմ իմ միտքը: Բայց դու կարծես շտապում ես: Մնաց երկու քայլ, որ հասնես ինձ: Սիրտս դեռ ժամացույցի հետ բաբախում է` թիկ-թակ, թիկ-թակ: Դու հասար ինձ: Տխուր և մտահոգ դեմքիս ժպիտ հայտնվեց: Նայեցի քո մոխրագույն աչքերին, նկատեցի որ ինձ ես ժպտում: Մտքերս խառնված էին` սիրում եմ, ոչ-ոչ չեմ սիրում, սիրում եմ, պետք է մոռանամ, բայց չեմ կարող, ախր սիրում եմ: Եվ դու էլ չկաիր: Ետ շրջվեցի և տեսա քեզ արդեն ուրիշի հետ հեռանալիս:
     Այս մեկ րոպեի ընթացքում կարծես ոչինչ չէր փոխվել, կրկին ժամացույցը սրտիս հետ բաբախում էր` թիկ-թակ, թիկ-թակ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
1704 | 2 | 0
Facebook