Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Մնաս բարով իմ ներշնչանք

Մարիամ
Автор:
Մարիամ
00:58, Суббота, 01 Июня, 2013 года
Մնաս բարով իմ ներշնչանք
     Ոչ, ես այլևս չեմ կարող համբերել: Որքան էլ ծանր է ինձ համար, բայց ես պետք է վերջին անգամ խոսեմ քեզ հետ: Խոսեմ ոչ թե երես առ երես, այլ հեռվից, ինչպես եղել է այն օրերին, երբ դու հեռու ես եղել ինձանից:
     Երեկ ես ամեն ինչ խոստովանեցի նրան: Այլևս չէի կարող թաքցնել: Այս ամբողջ ամիսների ընթացքում ամեն օր, ամեն ժամ ես ցանկացել եմ խոստովանել: Նա ինձ լսեց, լսեց երկար, հանկարծ շրջվեց և գնաց: Վերջին պահին ես ցանկացա ծնկի գալ նրա առջև, խնդրել որ չգնա...Չկարողացա: Այդքան համարձակություն չունեցա: Այդ պահին ես վախկոտ էի, անտանելիորեն ողորմելի: Թևաթափ և ուժասպառ ընկա բազմոցին և անզուսպ հեկեկանքը խեղդեց կոկորդս:
     Հիմա երբ միայնակ եմ արդեն, անվերծանելի մի դատարկություն եմ զգում շուրջս: Ես այդ դատարկությունը ուզում եմ լցնել ինչ-որ բանով` թերևս հուշերով, եթե դրանք ինձ կտան նախկին բերկրանքը և կսփոփեն սիրտս այս ծանր միայնության մեջ:
     Հիշում եմ աշակերտական տետրակից պոկված թերթիկները, որոնց վրա գրված էր նամակը, դողում էին իր ձեռքին: Ծխախաոտի ծխով լցված սենյակը կարծես խեղդում էր: Ագահորհեն կարդալով ամեն մի բառն ու տողը, նա երբեմն նամակը մի կողմ էր դնում ու աշխատում հիշողության մեջ նորից վերականգնել իմ յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր խոսքը, որ նետել էի հենց այնպես, առանց մտածելու` մի բան ասած լինելու համար: Ճիշտ է ես դուր էի գալիս նրան, հրճվում էր նա աչքերը իմ շփոթված դեմքին հառելիս, բայց կապվել ինձ հետ չէր ցանկանում:
     -Դու պատմում էիր քո տխուր կյանքի ու անհայտ ապագայի մասին, և սիրտս այրվում էր: Արցունքները խեղդում էին ինձ: Որքան էի ուզում նետվել քո գիրկը, իմ ամբողջ կյանքն ու երջանկությունը տալ քեզ: Բայց դու տեսնում էիր միայն քեզ, հիշում էիր քեզ, կլանված էիր քեզանով ու չէիր նկատում իմ տանջանքը, չէիր նկատում ինձ, ինձ չէիր ճանաչում: Դու չէիր հասկանում, որ այդ պահից սկսած իմ ճակատագիրը ընդմիշտ կապված էր քո ճակատագարին: Ոչ, դու չէիր տեսնում ինձ: Բայց ես այդ պահին երդվեցի ապրել միայն քեզ համար, ինչ ապագա էլ սպասվի ինձ, ամեն ինչ անել քեզ համար, ինձ մոռանալ, մոռանալ, մոռանալ...
     Հետո դու հեռացար: Կրկին միայնակ եմ: Դու քո աշխարհն ունես: Ես այդ աշխարհում տեղ չունեմ: Միայն երբեմն ընկնում եմ քո աշխարհը` ակնթարթորեն հեռանալու համար:
     Ես հետևում եմ քեզ ամենուրեք` քո ներկայությամբ, քո բացակայությամբ, մոտիկից, հեռվից, ամեն ժամ, ամեն ակնթարթ: Դու այդ չես նկատում: Ինքս էլ չեմ ուզում, որ նկատես: Գուցե մեղավոր եմ դրա համար:
     Տես, այժմ ես մենակ եմ: Բայց ինչ էլ որ լինի ես չեմ մեղադրում քեզ: Թող օրհնյալ լինի այն օրը, երբ ես սիրեցի քեզ: Այդպես սիրում են միայն մեկ անգամ: Ես հիմա էլ շատ լավ հասկանում եմ, որ սիրում եմ քեզ: Բայց...արդեն ուշ է, դու հեռացար: Մնաս բարով: Մնաս բարով իմ ներշնչանք:
     Ծխախոտի ծխով լցված սենյակում նա դեռ նստած էր: Կարդալուց հետո մի կողմ դրեց նամակը, հոգնած աչքերը փակեց և գլուխն առավ ափերի մեջ:
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2111 | 1 | 0
Facebook