Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Դու ինձ ստիպեցիր, որ ես սիրեմ

Մարիամ
Автор:
Մարիամ
23:16, Вторник, 28 Мая, 2013 года
Դու ինձ ստիպեցիր, որ ես սիրեմ
     Պատահում է, որ մարդ ապրում է, ապրում, հրապուրվում է ու հիասթափվում, ուրախանում է ու տխրում, զայրանում է ու հիանում, աշխատում է հաղթահարել անհաջողությունները և տարվում է հաջողություններով: Աշխատանքով ու հոգսերով կլանված` չի նկատում ժամանակի արագ վաքը, ու նրան թվում է, թե իր կյանքը հագեցած է մեկը մյուսից կարևոր իրադարձություններով: Եվ հանկարշ մեջ է ընկնում մի նոր բան, որը դուրս է մղում եղած ամեն ինչ ու բերնեբերան լցնում խոհերն ու զգացմունքները, մտքերն ու արարքները, օրերն ու գիշերները: Այդ ժամանակ մարդ զարմանում է, թե ինչպես է ինքը կարողացել ապրել առանց այդ նորի, որը մեծահզոր է և ամենակարող, առանց այն բանի, ինչը խախատեղ իր բոլոր ծրագրերն ու խառնեց բոլոր հաշիվները:
     Անհամբեր սպասելով, որ ժամը 7-ը դառնա, ես ուղևորվեցի դեպի համերգասրահ: Դա քաղաքի կենտրոնում էր: Ու թեև ես ստիպված էի ոտքով գնալ, իսկ դրսում սաստիկ սառնամանիք էր, երկար ճանապարհը ինձ թվաց կարճ, իսկ եղանակը` հիանալի: Վերջապես տեղ հասա: Հանկարծ դռների մեջ երևաց նա, որի համար ես շտապել էի գնալ անյտեղ: Եվ հենց այն պատճառով, որ ես այդպես անհամբեր սպասում էի այդ հանդիպմանը, այժմ, տեսնելով նրան, այնպես շփոթվեցի, որ նույնիսկ ափսոսացի, որ հանդիպումը տեղի է ունեցել: Ասես ավելի փոքրացած, մինչև ականջների ծայրը կարմրած, կանգնած էի, և ոչ մի կերպ չէի կարողանում ինձ ստիպել, որ տեղիցս շարժվեմ: Իսկ ականջներիս մեջ խշշում էր հնչյունների հեղեղը: Շանթի փայլատակումների նման վեր էին խոյանում, տապալվում ու կրկին խոյանում ջութակների ելևեջները, զրնգում էր պղինձը, թնդում էին թմբուկները: Եվ հնչյունների այդ փոթորկի մեջ տարածվում էր կրքոտ, խռովահույզ ու գերող մեղեդին, մոլեգնում և անզուսպ պոռթկում էր կրքերի մի վիթխարի աշխարհ: Նա մոտեցավ ինձ և ժպտալով մեկնեց ձեռքը: Ես իր ձեռքը բռնեցի և իմ շուրթին սեղմեցի նրա այտը, և փոթորիկը հանադրտվեց: Ջութակների մեղմ ծփանքի տակ երգեց կլառնետը: Հանդարտ ու խնդալից հնչում էր նրա թովիչ մեղեդին, որին ձայնակցում էին հոբոյի թրթռուն հնչյուններն ու թավջութակի մտախոհ արձագանքները...
     Ամեն անգամ ես անհամբեր սպասում եմ այն ժամին, երբ վերջապես, կկարողանամ մենակ մնալ նրա հետ, երբ նորից կտեսնեմ նրա թեթև, փոփոխական, խորհրդավոր ու առեղծվածային ժպիտը, որով նա ասես ժպտում է իր սեփական, միմիայն իրեն հասկանալի մտքերին, երբ նորից կլսեմ նրա զրնգուն ու թավ ծիծաղի ձայնը, երբ թվում է, թե խոնարհված դածնամուրին, որի առջև նստած է նա, պատահաբար կդիպչեմ իր ձեռքերին:
    

Երջանիկ եմ այդյոք ես նրա հետ լինելիս? Հավանաբար այո: Դա պոռթկուն և խիստ անկայուն երջանկություն է` շատ և դառնություններով, և տարակուսանքներով, և չիրականացված ցանկությունների տանջանքով, և տագնապով ապագայի նկատմամաբ: Դա տագնապալից երջանկություն է, որը խոստանում է և տառապաք, և բերկրանք, և կսկիծ, և ցնծություն, և թախիծ, և ոգևորություն: Դա հենց այն օրհնված երջանկությունն է, որի կարիքն այնքան զգում են մարդիկ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2037 | 0 | 0
Facebook