Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 04 Декабря, 2024 года

Статьи

Լռությունը ամենասպիտակ բանաստեղծությունն է

15:52, Пятница, 22 Марта, 2024 года
Լռությունը ամենասպիտակ բանաստեղծությունն է
     Լուսանկարը՝ Միսակ Սարգսյանի
    
     Արամ Ավետիսը (Արամ Ավետիսյան) ծնվել է 1990 թվականի մայիսի 25-ին Երևանում։ Նա սկսել է գրել 17 տարեկանից։Առաջին ստեղծագործությունը տպագրվել է «Անդին» ամսագրում, կոչվում է «Նիցշեի տանը» ։
    
     «Կույր կետադրություն» -ը գրողի առաջին գիրքն է։ Տպագրվել է 2017 թվականին։
     Գրքում խոսվում է հեղինակների մասին, որոնք կույր են եղել, բայց մտքեր են թելադրել:
    

«Կույր կետադրություն» գիրքը ոչ կուրության մասին է, ոչ էլ առավել ևս կետադրության: Այս գիրքը ավելի կարևոր բանի մասին է:

Փոքրիկ էսսեներից կազմված մի վեպ է, որի գլխավոր հերոսը հեղինակի աչքերն են:
    
     Երկրորդ գիրքը՝ «Ճարտարապետական մուտացիա» -ն լույս է տեսել 2019 թվականին։
     Հեղինակը գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացող աշխարհի ճշմարիտ արտացոլումը:
    
     Երրորդ գիրքը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին» 2020 թվականին է լույս տեսել։
     Այս վեպը մի մարդու մասին է, որ հայտնվում է առնետների, կրծողների աշխարհում ու փորձում մարդ մնալ:
    
     _Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք՝
     «Բո­լոր լավ գրող­նե­րը միշտ մահ­վան մա­սին են գրում»:

Ինչո՞ւ են լավ գրողները մահվան մասին գրում։
    
     _Ինձ թվում է շատ մեծ գրողներ մահվան մասին են գրում որովհետև իրենք հասկանում են, որ ամենալավ ընթերցողը ում շնորհիվ իրենք կդառնան մեծ գրող մահն է։Դրա համար էլ գրում են մահվան համար և մահվան մասին։
    
     _Ո՞րն է այս օրվա գրողի գլխավոր նպատակը, բացի ինքը իր հույզերը մտքերը արտահայտելուց ի՞նչ պետք է անի որպեսզի տեղ հասցնի իր ասելիքը։
    
     _Ոչինչ պետք է չանի, որ տեղ հասցնի իր միտքը, որովհետև ժամանակակից գրողը այս հասարակության մեջ տեղ չունի, և եթե դու տեղ չունես հետևաբար ասելիքդ չես կարողանա տեղ հասցնել։
    
     _Ի՞նչ տարբերություն կա հայ հին արձակագիրների ու նորերի միջև։Արդյո՞ք այն խնդիրները, որոնց հետ առնչվել են հին արձակագիրները կա նաև նոր ստեղծագործողների առաջ։
    
     _Հին, դասական գրողների և նոր գրողների մեջ տարբերություն չկա այն առումով, որ նրանք էլ իրենց ժամանակ ցանկանում էին խուլերին բան ասել և կույրերին բան ցույց տալ։
    
     _Իսկ մեկուսանալը միշտ՞ է օգնում ստեղծագործելուն։ Միգուցե՞ մարդկանց աչքերում կա թաքնված մի խորություն, որ միայն գրողները կարող են տեսնել, և մեկուսանալը խանգարում է դրան։
    
     _Ես ինքս երբեք չեմ մեկուսանում և չեմ քարոզում մեկուսացումը, հաշվի առնելով թե ինչքան եմ խոսում գրականությունից։ Հարցն այն է, որ ես միշտ գտնվում եմ այդ թեմաների կենտրոնում և քանի որ մարդկանց այդ թեմաները չեն հետաքրքրում, կենտրոնում գտնվելը մեկուսացումից ոչնչով չի տարբերվում։
    
     _ «Այս պահին շուրջս լուռ է, և միայն մենությունն է շնչում իմ ներսում»:

Կարող եք ասել, որոն՞ք են
     մենության դրական ու բացասական կողմերը ստեղծագործողի, գրողի համար։
    
     _Իմ սիրելի գրողներից մեկը՝ Ժերար Դը Ներվալը

իր գրքերից մեկում ասում է, որ իմ առաջին ուսուցիչը մենությունն էր։
     Մենությունը դրական կողմ ունի այն առումով որ մնում ես հայելու դիմաց ինքդ քեզ հետ և սկսում ես ուսումնասիրել քեզ՝ ինքնաճանաչում
     Եվ այդ ինքնաճանաչումն ունի բացասական կողմ, երբ ինքդ քեզ շատ ես ճանաչում հասկանում ես, որ քո մեջ հիասթափվելու բաներ ավելի շատ կան քան հպարտանալու ու հիանալու։
    
     _Ես հրաժարվում եմ ժամանակակից գրչակներին գրող անվանելուց։

Նկատի ունեք որ չե՞ք հավանում երիտասարդ հեղինակների ստեղծագործությունները ։
    
     _Շատ գրողներ կան որնք ինձ հետաքրքրում են

Ես ինքս կարդում եմ ժամանակակից գրողների գրքերը։
     Համաշխարհային գրականությունում շատ գրողներ կան որոնք իմ վրա ունեն իրենց ազդեցությունը
     Իսկ ինչը վերաբերում է հայ ժամանակակից գրականությանը ես տեսնում եմ որ բավականին տաղանդավոր գրողներ կան և դեռ կլինեն։
    
    
     _ «Բառերն այնքան դժվար են տրվում, որ նրանց իմաստն իմանալուց հետո գերադասում ես լռել»:
     Եվ այդ լռությունն է, որ դառնում է տողեր։
    
     _Ինձ թվում է լռությունը ամենասպիտակ բանաստեղծությունն է։
    
     _Ո՞ր ժանրի գրականությունն եք նախընտրում։
     Ո՞ր հեղինակների գրքերն են Ձեզ մոտիվացնում։
    
     _Ինձ ճանաչողները գիտեն որ ես շատ տարբեր հեղինակների գրքեր եմ կարդում։ Վերջին գիրքը որ իմ վրա մեծ ազդեցություն ունեցավ դա ռուս գրող Էդուարդ Լիմոնովի՝

«Անհաջողակի օրագիրը կամ Գաղտնի տետր» գիրքն էր, որը խորհուրդ եմ տալիս կարդալ բոլոր անհաջողակներին և առավել ևս հաջողակներին։
    
     _Ընթերցողների արձագանքը ոգեշնչեց Ձեզ գրել թե՞ մեկ այլ բան։

Գրելուց մտածե՞լ եք որ կսիրվեն Ձեր գրքերը և կվերահրատարակեք։


    
     _Ինձ թվում է հայ ժամանակակից ընթերցողի ամբողջ խնդիրը կայանում է նրա մեջ որ գրականությունը բաժանում է սիրելու և չսիրելու մեջ։Կան գրքեր որոնք այդ սիրել չսիրելու սահմաններից դուրս են։Էական չի սիրում ես թե չէ այդ գրքերը կան դու դրանց հետ հաշվի ես նստում կամ էլ առհամարհում ես, չես կարդում։
     Դու կկարդաս թե չէ միևնույն է դրանցում տեղ գտած մտքերը չեն դադարի լինել։
     Իմ գրքերը կան և դրանք դուրս են սիրել-չսիրելուց։
    
    

_Ի՞նչ դեր պետք է կատարի գրողի ստեղծագործությունը։ Գրողի գրիչը մեր օրերում ու մեր հասարակության մեջ, ինչի՞ն պետք է ծառայի։
    
     _Գրողի գրիչը պետք է ժամանակակից կյանքում ներարկիչի դեր կատարի, որը մարդկանց մեջ կներարկի այն զգացմունքները, այն զգացողությունները, որից հետո մարդիկ լայն կբացեն իրենց աչքերը։
    
    

_ «Ամպուտացված ամպեր» գիրքը՝

տառապողի, տառերով ապրողների համար։

Միգուցե՞ պատերազմի ցավով ապրողների համար։
    
     _Գրքի հերոսի համար տառերով ապրելը հավասար է պատերազմի ցավով ապրելուն։
    
     _ «Ամպուտացված ամպեր» գրքի մասին կպատմե՞ք մինչ այն հասնի ընթերցողներին։
    
     _44 օրյա պատերազմի մասին է, բայց ի տարբերություն պատերազմի մասին գրված մյուս գրքերի այստեղ գլխավոր հերոսը գրողն է, որը կանգնած է

իր արտաքին և ներքին պատերազմի կենտրոնում։
     Օգտագործելով իր ինտելեկտը, իր սիրելի գրողներին և նկարիչներին փորձում է չդառնալ ևս մեկ զոհը այդ պատերազմի։Իսկ թե ինչքանով է դա ստացվում կիմանան այն մարդիկ ովքեր կկարդան այդ գիրքը։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
734 | 0 | 0
Facebook