Նա մուտք գործեց շոու բիզնես իրեն հատուկ երգելաոճով, և հենց առաջին կատարումից սիրվեց և գրավեց լսարանի ուշադրությունը։
ELIZÉ այսպես է այն երգչուհու անունը, ով առաջին հայացքից գրավեց իմ ուշադրությունը։
_Պատմեք Ձեր մասին։
_Ես սովորել եմ Բրյուսովի անվան համալսարանում, այնուհետև Եվրոպական ակադեմիայում, փաստաբանական դպրոցում։Լեզվաբան, փաստաբան, իրավաբան։ Սրանք են իմ մասնագիտությունները։
Լեզվաբանությունն ընտրել եմ այն պատճառով քանի որ բոլոր առարկաներից ավելի շատ լեզուներն էի նախընտրում։ Բայց եթե ընտանիքիս անդամները թույլ տային, հենց սկզբից կընդունվեի երգի պետական թատրոն։
_Ե՞րբ եք սկսել զբաղվել երգով։
_Ես սկզբում կատարել եմ երգերի cover տարբերակները։ Առաջինը եղել է «Մամա» երգը, որը իմ մայրիկի սիրելի երգն էր, և ես ցանկանում էի անակնկալ մատուցել նրա ծննդյան կապակցությամբ։ Որոշեցի տեղադրել youtube_ում։ Հետո հասկացա` ժամանակն է, որ ունենամ իմ սեփական երգերը։ Առաջին երգս եղել է` «Ուզում ես» երգը, երգիս հեղինակը` Դավիթ Գրիգորյանն է (David Greg): Նա է գրել բառերը, կատարել գործիքավորումը, ձայնագրությունը։
Տեսահոլովակի նկարահանման մտահաղացումը եղել է Բենինը։
Շատ պարզ տեսահոլովակ է, իհարկե ինչ-որ պահի եղել է մտավախություն, որ կարող է չստացվել այնպես, ինչպես ուզում եմ, բայց նկարահանումները ընթացել են
ինչպես ուզում եմ, բայց նկարահանումներն ընթացել են շատ լավ մթնոլորտում։
Առաջին երգս բավականին սիրվեց, դա պարզ դարձավ արձագանքներից։
_Համագործակցություն եք ունեցել Գոռ 23-ի հետ, պատմեք այդ մասին։
_Գոռի հետ համագործակցության առաջարկ ստացա, հանդիպեցինք, երկար ժամանակ մտածում էինք, թե ինչպիսի երգ կատարենք, որ կհամապատասխանի երկուսիս։ Ընտրեցինք «Մոռանամ» երգը, նկարվեց տեսահոլովակը, և արձագանքները ցույց տվեցին, որ մեր դուետը ստացված էր։
_Downtown-ում տեղի ունեցած համերգին մասնակցություն եք ունեցել, ի՞նչիսին էին տպավորությունները։
_Համերգին մեծ ոգևորությամբ եմ մասնակցել, վստահ եմ եղել իմ ուժերի վրա։ Ակնկալիքներս արդարացան, և դահլիճում ներկա մարդկանց արձագանքները ինձ շատ ոգևորեցին։
_Կա՞ն արտիստներ որոնց հետ կցանկանայիք համագործակցել։
_Այո իհարկե կան, և առաջիկայում տեղի կունենան համագործակցություններ։
Ունեմ հեղինակային երգեր, որոնք դեռ չեմ հրապարակել և կլինեն դուետներ, բայց առայժմ չեմ ուզում բացել փակագծերը։
_Ինչո՞վ եք զբաղվում հիմա, ո՞ր ոլորտում եք աշխատում։
_Աշխատում եմ շինանյութի և, բժշկական մարքեթինգի ոլորտում։ Դա բոլորովին այլ մասնագիտություն է, բայց ինձ համար հետաքրքրությունը հենց նման ծայրահեղ տարբերությունների մեջ է։ Առաջին հայացքից դժվար է, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը, դա է պատճառը որ դժվարություններ չեմ զգում։
Աշխատանքս չի խանգարում երգով զբաղվելուն, քանի որ սիրելու դեպքում միշտ էլ գտնում ես ժամանակ սիրածդ գործով զբաղվելու համար։