Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

հումորային Աստղագուշակ

Tigranuhi
Автор:
Tigranuhi
19:46, Суббота, 18 Мая, 2013 года
հումորային Աստղագուշակ
    
  • Խոյ Այս տարին Դուք բավականին ակտիվ տոնախմբությունների եք մասնակցելու, մասնավորապես` 4 տրնդեզի, 8 հարսանիքի և 47.5 ծննդյան արարողության. մի մոռացեք, որ այդ բոլոր ծնունդներին բոլորովին պարտադիր չի մասնակցելը, փոխարենը Զեզ նվեր գնեք այդ գումարով, լկստվացրեք ինքներդ Ձեզ:
  • Ցուլ Տարին բավականին բարեհաջող է սկսվել Ձեզ համար. չնայած դեռ նվեր չեք ստացել, բայց կարող եք Ձեր մտերիմներին հասկացնել, որ Դուք գոյություն ունեք: Հիշեցրեք և կանչեք նրանց առիթների, թող նվեր բերեն Ձեզ: Խոյերին կարող եք չկանչել, նրանք միևնույնն է իրենց համար են նվեր գնելու:
  • Երկվորյակ Կարող ենք ասել, որ լրիվ անիմաստ եք այս աստղի տակ ծնվել: Ձեր հյուրերը միևնույնն է մեկական նվեր են Ձեզ բերում, բայց փոխարենը դուք, ունենալով ոչ այնքան կայուն բնավորություն, կարող եք ձեռք բերել ցանկացած նվեր: Մի օր Ձեր անտրամադիր մասը արթնացած կլինի, չեք օգտագործի, մի այլ օր բարյացակամ տրամադրվածը` մի բան էլ ավել կնվիրեք ինքներդ Ձեզ։
  • Խեցգետին Դուք միշտ հնարավորություն ունեք Ձեր ստացած նվերը չհավանելու դեպքում ցույց տալ, թե որտեղ են ձմեռում խեցգետինները: Ցուլերի առիթներին մասնակցելուց մի մոռացեք, որ Դուք եկել եք մի քանի հոգու տեղ, քանի որ Խոյերը չեն եկել: Դուք վստահ կարող եք մեջ գցել Ձեզ և մի կտոր նվեր ձեզնով անել, և թքած, թե չեք կարմրի այդ ընթացքում, չէ որ Դուք խեցգետին եք:
  • Առյուծ «Մարդ» էլ շոգին ծնվի ու միևնույնն է` մրսի գիշերները, դրա համար բազմաթիվ նվերների շարքում պետք չէ մոռանալ և ունենալ կրակայրիչներ, չհանգչող լուցկիներ և ինչու չէ` տաքացնող սարքեր: Չէ որ երբեք չգիտես թե գիշերը երբ վրա կգա: Հետո սոված փորին «մարդ» միշտ էլ մրսում է: Որպես հիշեցում ասենք, որ, ամենայն հավանականությամբ, Խոյերը ոչ մի տեղ չեն գնացել…
  • Կույս Ամենազզվելի նվեր ընտրողներն եք: Մի 2 ժամ նվեր ընտրելուց հետո գնում եք այն, ինչի վրա աչք ուներ խեցգետինը: Մյուս կողմից էլ այդքան ուզում էր, թող գներ: Դե թող գնա Ցուլի ծնունդին ու ստանա իր ուզածը: Իսկ դուք կույս անմեղի հայացքով ձևացրեք, որ Դուք ընդհանրապես կապ չունեք:
  • Կշեռք Սիրելիներս, դուք կարող եք բացատրել Ձեր մտերիմներին, որ արդեն հնարավոր և անհնարին բոլոր տեսակի կշեռքները Դուք նվեր եք ստացել: Մյուս կողմից էլ Դուք բացարձակ հավասարակշռված չեք: Ո՞վ հունից դուրս չի գա, որ անընդհատ կշեռք նվիրեն: Այդ պատճառով, որպես պատիժ` մնացածին, առիթներին գնալուց կշեռք նվիրեք:
  • Կարիճ Դուք միշտ գիտեք նվերի տոպրակի մեջ ինչ է, բայց դա Ձեզ չի խանգարում «անկեղծորեն» զարմանալ ձեռք բերված նվերի վրա: Չնայած, երբ հյուրերը գնում են, Դուք ձեր հարազատների հետ նստած, մասնավորապես Խեցգետնի ու Խոյի հետ բամբասում եք ստացած նվերների մասին: Դրա համար ավելի լավ է միանգամից նվիրողի երեսին շփփացնել, որ Դուք դժգոհ եք նվերից:
  • Աղեղնավոր Նեղ ընկերական շրջապատում Ձեզ հաստատ մուզիկանտ են ասում, կամ պռուժին: Դուք տեղով նվեր եք, էնպես որ առիթների գնալիս գնացեք լրիվ դատարկ ձեռքով, կամ ծայրահեղ դեպքում 3 շերտ թղթով փաթաթված և դեռ անցած տարի Խոյի ծնունդից մնացած բամբաներկայով:
  • Այծեղջույր Ձեզ հաճախ խառնում են Խոյերի հետ, ասելով «հա լավ դե նույն կենդանինա»: Կենդանին ասողներն են, մի նվերն ինչ էր, որ չբերեցին` պատճառաբանելով, թե «դեմը նոր տարի է»: Թող մի բլինչիկ պակաս ուտեն, ի՞նչ կլինի որ: Դուք համառորեն պետք է հասնեք Ձեր իսկ ուզած նվերին. որ Դուք չուզեք ոչ մեկը Ձեր փոխարեն նվեր չի ուզի:
  • Զրհոս Քանի որ դուք որ կոմունալ ծախսեր քիչ ունեք, մասնավորապես ջրի համար գրեթե չեք վճարում, հանգիստ կարող եք ինքներդ Ձեզ ճոխ նվերներ թույլ տալ: Ծիծաղելի նվերները հենց Ձեր մենաշնորհն են, չէ որ Դուք եք երեկոյի ջրիկը: Իսկական ամանորը Դուք եք անցկացրել, չնայած բոլորը եկել են Ձեր նոր տարին շնորհավորելու, փոխարենը դուք իրենց ծննդյան առիթներին մասնակցելուց որեվիցե տոն շնորհավորեք:
  • Ձկներ Միշտ զարմանալ կարելի է չէ՞, թե ինչու են երկու ձուկ նկարում ու անիմաստ խառնաշփոթ ստեղծում Ձեր և երկվորյակների միջև: Միևնույնն է` Դուք էլ եք յուրաքանչուր հյուրից մեկական նվեր ստանում: Իհարկե, փոքր ինչ վիրավորական է, երբ ձեզ գարեջուր խմելուց են հիշում, բայց փոխարենը ուրախալի է, որ գոնե հիշում են. բա էն խեղճ խոյերն ինչ ասեն...
  • Պլոտնիկներ Ոմանք պնդում են, որ ամսով պլոտնիկ են, նրանց համար կապ չունի ամառ թե ձմեռ, միևնույնն է, ոնց պլոտնիկ կային, էդպես ել մնում են: Ուրախալի է այն փաստը, որ այս աստղի տակ ծնվածները ստանում են փայտե նվերներ. նույնիսկ առաջին հայացքից անպիտան փայտե նվերները միանշանակ օգտակար կլինեն:
Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9342 | 2 | 0
Facebook