Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

ԱՍՏԾՈՅ ՁԵՌՔԵՐԻ ՄԷՋ

Tigranuhi
Автор:
Tigranuhi
19:22, Суббота, 18 Мая, 2013 года
ԱՍՏԾՈՅ ՁԵՌՔԵՐԻ ՄԷՋ
     Ես քոնն եմ, քեզ համար եմ ծնուել,
     Ասա՛, ի՞նչ է քո ծրագիրն ինձ համար։
    
     Դո՛ւ ինքնակալ վսեմութիւն,
     Իմաստութիւն անվախճան,
     Քաղցր բարութիւն իմ հոգու համար,
    
     Աստուած բարձրագահ, գոյութիւն բարի,
     Տե՛ս այս խոնարհութիւնն անսահման,
     Որ քեզ այսօր օրհնաբանում է սիրով.
     Ասա՛, ի՞նչ է քո ծրագիրն ինձ համար։
    
     Քոնն եմ, քեզանից եմ ստեղծուած,
     Քոնն եմ, քանզի դու ինձ փրկեցիր,
     Քոնն եմ, քանզի դու ինձ համբերեցիր,
     Քոնն եմ, քանզի դու ինձ կանչեցիր,
     Քոնն եմ, քանզի դու ինձ սպասեցիր,
     Քոնն եմ, քանզի չմոլորուեցի,
     Ասա՛, ի՞նչ է քո ծրագիրն ինձ համար։
     Տէ՛ր բարեգութ, ի՞նչ ես հրամայում,
     Որ կատարի քո այս նուաստ ծառան,
     Ի՞նչ պաշտօն ես տուել նրան՝
     Քո այս մեղսալից ստրուկին։
     Տե՛ս, գերագոյն Սէր, ես այստեղ եմ,
     Սէր գերագոյն, նայի՛ր ինձ, այստեղ եմ ես,
     Ասա՛, ի՞նչ է քո ծրագիրն ինձ համար։
     Տե՛ս, ահա այստեղ է իմ սիրտը,
     Քո ափերի մէջ եմ դնում այն՝
     Հետն իմ մարմնոյս, կեանքիս ու հոգւոյս,
     Ներաշխարհիս եւ ձգտումներիս։
     Փեսա՛յ թանկագին եւ Փրկի՛չ հզօր,
     Քանի որ ես ինձ լրիւ յանձնեցի քեզ՝
     Ասա՛, ի՞նչ է քո ծրագիրն ինձ համար։
     Թէ որ ինձ տաս առողջութիւն,
     Հիւանդութիւն, կեանք կամ մահ,
     Նոյնիսկ պատիւ, անպատուութիւն,
     Պատերազմ եւ խաղաղութիւն,
     Տկարութիւն կամ անսպառ ոյժ,
     Այդ բոլորը ես կþընդունեմ, միայն թէ՝
     Ասա՛, ի՞նչ է քո ծրագիրն ինձ համար։
     Լինեմ թէկուզ պտուղ տուող կամ անպտուղ,
     Մշտախօս կամ յարատեւ լուռ,
     Թէկուզ տաս ինձ խստութիւնը Հին Օրէնքի
     Կամ քաղցրիկ վայելքն Աւետարանի,
     Լինեմ ուրախ, թէ տառապեալ,
     Միայն մի բան կարեւոր է ինձ համար,
     Այն, որ իմ մէջ դու բնակուես յաւիտեան,
     Ասա՛, ի՞նչ է քո ծրագիրն ինձ համար։
     Ես քոնն եմ, քեզ համար եմ ծնուել,
     Ասա՛, ի՞նչ է քո ծրագիրն ինձ համար:
    
     Թերեզա Աւելացի
Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4458 | 0 | 0
Facebook