Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

ԿՆՈՋ ՇՈՒՐԹԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Tigranuhi
Автор:
Tigranuhi
19:41, Суббота, 18 Мая, 2013 года
ԿՆՈՋ ՇՈՒՐԹԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ
     ՆԵՂ ԵՎ ԲԱՐԱԿ ՇՈՒՐԹԵՐՈՎ հիմնականում օժտված են լավատես կանայք, ցանկացած խնդիր նրանց համար ունի հեշտ լուծում: Նրանք պաշտում են արկածները և ադրենալինը: Նման շուրթեր ունեցող կանայք մեծ ռիսկի կարող են գնալ իրենց նպատակին հասնելու համար, նրանք չեն վախենում ոչ մեկից և ոչնչից:
    
     ԼԱՅՆ ԵՎ ԲԱՐԱԿ ՇՈՒՐԹԵՐ ունեցող կանայք չափից դուրս ռեալիստ են: Նրանք միշտ ամուր կանգնած են իրենց իսկ ոտքերի վրա: Նրանց կյանքում ամեն ինչ կանխամտածված է, նրանք երբեք ցույց չեն տալիս իրենց զգացմունքները, հաճախ սառն են և ինքնամփոփ:
    
     ՀԱՍՏ ԵՎ ԼԱՅՆ ՇՈՒՐԹԵՐ հիմնականում բնորոշ են նպատակասլաց կանանց: Նրանք նախաձեռնող են, լի են էներգիայով և չափազանց համարձակ են: «Նպատակը արդարացնում է միջոցը», ահա թե որն է նրանց կարգախոսը, հասնել իրենց ուզածին ցանկացած գնով:
    
     ՀԱՍՏ, ԲԱՅՑ ՆԵՂ ՇՈՒՐԹԵՐ ունեցող կանայք ռոմանտիկ են, զգացմունքները նրանց կյանքում մեծ դեր կարող են խաղալ, նրանք բացառում են հաշվարկը սիրային գործերում: Նրանք սրտացավ են, բարի, հիանալի հոգեբաններ են: Բայց ունեն մի թերություն, չեն սիրում խորանալ խնդիրների մեջ, այսպես ասաց թեթև են նայում ամեն ինչին:
    
    

    
    
ՎԵՐԻՆ ՇՈՒՐԹԸ ԱՌԱՎԵԼ ՀԱՍՏ Է, ՔԱՆ ՆԵՐՔԵՎԻՆԸ. Այսպիսի շուրթեր ունեցող կանայք սիրում են հրամայել, նրանք նպատակասլաց են, նրանք գիտեն ինչ են ուզում և ինչպես հասնեն իրենց ուզածին: Նրանք լիդեր են ամենուրեք: «Ամեն ինչ կամ ոչինչ», ահա թե որն է նրանց կյանքի սկզբունքը:
    
     ՆԵՐՔԵՎԻ ՇՈՒՐԹՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՏ Է, ՔԱՆ ՎԵՐԵՎԻՆԸ. Նման շուրթեր ունեցող կանայք միշտ հակառակ սեռի ուշադրության կենտորոնում են, նրանք առանձնանում են բոլորից իրենց առանձնահատկությամբ և անհատականությամբ: Նրանք երբեք երկրպագուների պակաս չեն ունենում, տղամարդիկ ուղղակի պաշտում են նրանց:
Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7435 | 2 | 0
Facebook