Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԽԱԼԵՐԸ

Tigranuhi
Автор:
Tigranuhi
19:36, Суббота, 18 Мая, 2013 года
Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԽԱԼԵՐԸ
     ականջներին` անհոգություն
     վզին` դժվար կյանք
     վզի առջևի մասում` գլխապտույտ կարիերա
     կզակին` հարգալից վերաբերմունք շրջապատողմարդկանց կողմից
     ծնոտի վրա` վատ առողջության կամ անկանոն ապրելակերպի նշան, հատկապես, եթեխալը գտնվում է ձախ կողմում
     մեջքին` բաց և ազնիվ մարդ, որը սիրում է փնթփնթալ
     ոտքերին` անվճռական
     հետույքին` ծույլ և զիջող
     երկու ոտնաթաթին` դուք սիրում եք ճամփորդել
     աջ ոտնաթաթին` ճամփորդելու ձեր երազանքները, ցավոք, իրականություն չեն դառնա
     ձախ ոտնաթաթին` դուք սրամիտ եք ու երազկոտ
    
     ուսերի վրա եղած խալերը մեծ ինֆորմացիա են պարունակում: Այդ խալերը նշանակում են, որ տվյալ մարդիկ տապալված են անցյալի ծանր բեռով, չլուծված հարցերով: Ուսի խալը հաճախ փոխանցվում է ժառանգաբար, հնարավոր է, որ երեխաները կրկնեն նույն սխալները, որոնք ծնողներն են գործել, դա կշարունակվի այնքան ժամանակ մինչեւ ինչ-որ մեկը չխախտի այդ արատավոր շրջանը: Պետք է հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կյանքը փոխելու հնարավորություն: Մարդ պետք է իրատես լինի ու հասկանա, թե ինչ է կատարվում իր կյանքում ու կատարի խելացի քայլ, ճիշտ որոշում: Պետք է նշել, որ այդ վայրում խալ ունեցող անձինք ուժեղ անձնավորություն են, սակայն այն, ինչ ուրիշներին հեշտությամբ է տրվում, նրանց ավելի դժվար է տվում, քանի որ այդքան էլ վճռական չեն: Օրինակ` տրված հայտարարությունով գնալ ու փորձել ընդունվել աշխատանքի ինչ-որ խոշոր եւ հայտնի ընկերությունում: Այս մարդկանց, հատկապես կանանց մեջ նկատվում է նաեւ նախանձ կոչվածը: Նրանք համառ են եւ հավատարիմ իրենց ընտրյալին: Ուսի վրա խալ ունեցող անձինք քչախոս են, համբերատար կարող են ավարտին հասցնել նույնիսկ ամենադժվար աշխատանքը, որը վերցրել են իրենց ուսերին:
    
     կրծքի վրա խալ ունենալը ավելի մեծ նշանակություն ունի հենց կանանց համար: Այն կանայք, ովքեր կրծքի ձախ հատվածում ունեն խալ կամ խալեր, խոսում է այն մասին, որ նրանք կարող են լինել սիրող ու հնազանդ կամ ընդհակառակը կարճատեւ կրքի զոհ: Հին ժամանակներում այդ վայրում խալ ունենալը համարվում էր վտանգավոր ճակատագրի նշան: Նման կանայք համարվում էին դժբախտ սիրո կամ ճակատագրական դրամայի զոհ: Իսկ ահա կրծքի աջ մասում հայտնված խալը շատ ավելի հանգիստ ենթատեքստ է պարունակում: Նրանք կարող են լինել լավ կին եւ ընտանիքի մայր:
    
     Կրծքագեղձի կամ պտուկի վրա խալը խոսում է մայրական ամենախոր նվիրումի ու զգացմունքների մասին: Նման կանայք ստեղծված են երեխաներ դաստիարակելու համար, նրանք շատ հոգատար են:
    
     Խալը ծծկալի վրա զգուշացնում է որոշակի հիվանդության մասին: Եթե ձախ մասում է, ապա այն խոսում է սրտի հետ կապված հիվանդությունների մասին: Իսկ եթե աջ մասում, ապա կարող է դառնալ ավտովթարի զոհ:
    
     Հետքը կրծքի ձախ կողմի վրա խոսում է այն մասին որ կինը պատրսատ է սիրային ինտրիգների գնալ: Աջ կրծքի տակի խալը խոսում է ավելի գործարար կնոջ մասին: Նա կարող է հեշտությամբ ջախջախել մրցակցին:
    
     Խալ կողերից ներքեւ: Նման մարդիկ հիմնականում չեն կարողանում կառավարել իրենք իրենց եւ չունեն այդքան բարձր ինտելեկտ: Յուրաքանչյուր փոքր բանից կարող են կռիվ սարքել:
    
     Այտի վրա խալ ունեցող կանայք գտնվում են ուշադրության կենտրոնում հակառակ սեռի կողմից: Ձախ այտի վրայի խալը խոսում է մարդու բնատուր տաղանդի մասին: Առհասարակ այտերի վրա խալերը խոսում են տաղանդի մասին:
    
     Իսկ օրինակ աջ կոպի վրայի խալը նշանակում է` շատ անգամ կինը հայտնվում է սթրեսային իրավիճակներում անգամ չհասկանալով ինչպես անել նման իրավիճակից դուրս գալու համար: Իսկ ձախ կողմի վրա գտնվող խալերը խոսում են կնոջ զգացմունքների մասին, որոնք թելադրվում են սրտի կողմից ու գերակայում մտքին: Նրանք ավելի երազկոտ են ու ռոմանտիկ:
    
     Շրթունքի վերեւի մասում խալը հուշում է կնոջ հզոր կամքի ուժի ու կերպարի մասին: Նրանք հեշտությամբ կարող են իրադարձությունը հասցնել աբսուրդային ավարտի: Հիմնականում նրանց մոտ լավ է ստացվում կարիերան:
    
     Քթի վրա խալ հիմնականում ունենում են շփվող մարդիկ: Քթի ծայրին խալը խոսում է թեթեւ ու աշխույժ բնավորության մասին: Նման մարդիկ կարող են հաճախ փոխել աշխատանքը միաժամանակ հաճույք չստանալ եւ ոչ մի աշխատանքից:
    
     Քունքի խալը խոսում է կնոջ սենտիմենտալիզմի մասին: Եթե մազային ծածկույթին մոտ է, ապա նրանք ավելի զուսպ են ու կարողանում են տեղիք չտալ էմոցիաներին:
    
     Եթե մեջքի վրայի խալը ուսին ավելի մոտ է, ապա ավելի պահանջկոտ է իր եւ իր շրջապատի մարդկանց նկատմամբ: Մեջքի վրայի խալը չի խոսում ամուր առողջության մասին, այլ ընդհակառակը: Կանանց մոտ այն բրոնխյալ հիվանդությունների մասին է վկայում:
     Սլավոնական լեգենդների համաձայն` այն խոսում է շրջապատի մարդկանց կողմից դավաճանության մասին:
Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
18201 | 2 | 0
Facebook