Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

կենդանիներ

Tigranuhi
Автор:
Tigranuhi
19:00, Суббота, 18 Мая, 2013 года
կենդանիներ
     Շեկ աղվեսը մեր մոլորակի ամենատարածված գիշա-տիչն է, որ հիանալի ընտելացել է միջավայրի գոյության տարատեսակ պայմաններին. դա նրան թույլ է տալիս բնակություն հաստատել նույնիսկ խոշոր քաղաքներում՝ բայց-ևայնպես մարդկանցից զգուշանալով:
    
    
Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:
Աղվեսը պատկանում է շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղին: Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական:
Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ: Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն և այլ երանգներով:
Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ: ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում:
Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով: Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու:
Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1, 5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե՜ երիտասարդ և թե՜ հասուն աղվեսները ապրում են միայնակ:
Կոլիբրիները պատկանում են երկարաթևերի կարգի թռչունների ենթակարգին: Հայտնի է 1 ընտանիք, 123 սեռ, 320 տեսակ: Բնակվում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, 1 տեսակ՝ Կանադայում: Աշխարհի ամենագեղեցիկ ու ամենափոքր թռչուններն են: Մարմնի երկարությունը 5, 5– 21, 6 սմ է, կենդանի զանգվածը՝ 16–20 գ: Ամենամեծ՝ 21, 6 սմ երկարություն ունեցող կոլիբրիներին անվանում են հսկաներ: Արուների փետուրները շատ վառ են գունավորված, էգերինը` ավելի մեղմ: Փետուրների գույները կարող են փոփոխվել՝ նայած լույսը որ կողմից է ընկնում: Գլխի փետուրները երբեմն երկար փնջաձև են, իսկ որոշ տեսակների պոչը շատ երկար է՝ արտասովոր փետուրներով:
Արևոտ, պայծառ օրերին կոլիբրիները մի ծաղկից մյուսն են ճախրում՝ նպաստելով բույսերի փոշոտմանը: Օդում կախված մնալով՝ կոլիբրին ծաղկապսակի մեջ է իջեցնում երկար, ասեղանման կտուցը, և, բարակ ու շարժուն լեզուն խողովակաձև ոլորելով, ծծում է ծաղիկների նեկտարը կամ որսում փոքրիկ միջատներին: Թռչում են շատ արագ (ժամում` մինչև 80 կմ): Իրենց լարված ու արագ շարժումների ժամանակ մեծ քանակությամբ էներգիա են ծախսում, դրա համար էլ նրանք արտակարգ շատակեր են. օրվա ընթացքում ուտում են իրենց զանգվածից 2 անգամ ավելի կեր: Ուստի ամբողջ ակտիվ ժամանակը ծախսում են սնունդ հայթայթելու վրա: Գիշերը սննդի անբավարարության և ցրտի ժամանակ ընկնում են թմրության մեջ. նյութափոխանակությունը թուլանում է, մարմնի ջերմաստիճանը 39–43օC-ից իջնում է մինչև 14, 5–21օC: Կոլիբրիները չվող են, զույգեր չեն կազմում: Բույնը շինում, թխսում և ձագերին կերակրում է էգը: Բնադրում են ծառերին, թփերի վրա, առանձին տեսակներ փոքրիկ ու հարմարավետ բույնը ծեփում են ժայռերին: Փոքր կոլիբրիները ընկույզի կճեպի չափ են: Դնում
     1–2 ձու, թխսում 14–19 օր: Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ ու կույր, և էգը բնում 3 շաբաթ կերակրում է նրանց:
Կոլիբրիներին երկար ժամանակ ոչնչացրել են գեղեցիկ փետուրների համար: Այդ պատճառով էլ շատ տեսակներ այժմ հազվագյուտ են: Ներկայումս վերցված են Բնության պահպանության միջազգային կազմակերպության պաշտպանության տակ:
Կոլիբրիների չափերը պատկերացնելու համար փորձենք նրանց համեմատել իշամեղվի հետ: Հսկա տոպազագույն, դրոշակակիր (4), արծվակտուց, հրթիռապոչ, թրակտուց, տուրմալինագույն սուտակագույն կոլիբրիները չափերով զգալիորեն տարբերվում են միմյանցից:
Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9029 | 0 | 0
Facebook