Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

շոկոլադի մասին

Tigranuhi
Автор:
Tigranuhi
18:56, Суббота, 18 Мая, 2013 года
շոկոլադի մասին
     Վերջերս համացանցում մի հոդվաց կարդացի շոկոլադի մասին և ցանկանում եմ որ դուք ևս ընթերցեք այն.. այսպիսով...
     հոգեբանները պարզել են, թե ինչու է շոկոլադի վերջին կտորն ամենահամեղը:
    
     Ամերիկացի հոգեբանների կարծիքով` մարդիկ ավելի մոտիվացված են դառնում, երբ գիտակցում են, որ իրենց «առաքելությունը կատարված է», այսինքն` հաճելի որևէ բանի վերջանալու գիտակցումը ստիպում է մարդկանց վայելել այն ավելի երկար ու դանդաղ:
    
     Գիտնականների կատարած փորձին մասնակցել է 52 մարդ:
    
     «Ինչ-որ բանի վերջացնելը մեզ մեծ բավականություն է պարգևում, լինի դա հանգիստը, աշխատանքը, ուտելիքը և այլն: Հենց այդ աֆեկտի զգացումն է, որ հաճելի է: Նույնը շոկոլադի դեպքում է», - ասել է համալսարանի փորձագետ Էդ Օ’Բրայենը՝ հավելելով, որ երբ մարդուն մի բան ես տալիս ու նշում, որ դա վերջինն էր, նա ուրախանում կամ ավելի շատ է կապվում դրա հետ։
     JP7
Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6158 | 0 | 0
Facebook