Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Ես մի բուռն եմ քո հողի

10:03, Пятница, 20 Мая, 2022 года
Ես մի բուռն եմ քո հողի

Ես մի բուռն եմ քո հողի,

Ես մի ծիլն եմ քո արտի,

Ես մի թերթն եմ քո ծաղկի,

Հայրենի երկիր, Հայաստան,


    

Իմ Կորած Երազ


    

Քեզ փորձում են վերադարձնել ինչ-որ

գոնսալեսներ,

լյովիկ քոչարյաններ,

աշոտյաններ, շարմազներ, երանոսյաններ…

կապիկություն հասնող հայտարարություններ անող

ինչ-որ իշխաններ…


    

անձեր,

որոնց գաղափարից դուրս է թե ինչ բան է

ընդամենը 29 հազ.քառ.կմ տարածքում փխրուն սիրտ ունեցող մարդկանց թրթռացող կյանքը,

վարդագույն քարերի հեզաճկուն ու նազելի ճախրանքը,

Սևանի ալիքների խայտանքը,

ճերմակահեր մատյանների ազնվագույն գրերը,

Բյուրականի անհաշիվ աստղերով լեցուն մաքուր երկինքը…


    

անձեր,

որոնք վերոհիշյալ և չհիշյալ հարստությունները հաշվում են մի քանի դոլարով


    

Գա՞նք ձեր ետևից և հասնենք այնտեղ, որտեղ չի՞ լինի


    

Երազի Իմ Երկիր Հայրենին


    

Հ.Գ.

Գրածս ԱՍՖԱԼՏ ՓՌԵԼՈՒ ու ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌԵԼՈՒ հմտություններ ունեցող Իշխանության գովքը չէ,

Գրածս ՑԱՎ է, որն այսօր ՑԱՎՈՔ ՍՐՏԻ բուժում չունի քանի դեռ «բժիշկները» այս ամենին դեռ նայում են իրենց տաքուկ տների պատուհաններից…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1411 | 0 | 0
Facebook