Loading...

Articles

Ինչպես է Հուլիոս Կեսարը բարձրացրել զորքի մարտական ոգին

09:56, Friday, 28 January, 2022
Ինչպես է Հուլիոս Կեսարը բարձրացրել զորքի մարտական ոգին

Արիովիստ անունով զորահրամանատարի գլխավորած գերմանական ցեղերի հավաքական բանակին ճակատամարտ տալու նախօրեին Կեսարի զինվորների մարտական ոգին տեղի է տվել: Տեսնելով այդ անկումային տրամադրությունը՝ Կեսարը կոհորտաների հրամանատարներին խորհրդակցության է կանչել ու հայտարարել է, թե ինքը մարտի մեջ է մտցնելու միայն տասներորդ լեգեոնը: Այդ հայտարարությամբ նա հասել է նրան, որ տասներորդ լեգեոնի զինվորները միանգամից ոգևորվել են, որովհետև հռչակավոր զորահրամանատարը, փաստորեն, ընդգծել է իրենց բացառիկ խիզախությունը, իսկ մնացյալ լեգեոնների զինվորները վերագտել են իրենց մարտական ոգին՝ զուտ այն մտքից, որ քաջության փառքը, եթե իրենք մարտի մեջ չմտնեն, ուրիշներին կզարդարի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1401 | 0 | 0
Facebook