Loading...

Articles

Հումոր այն մասին, որ շատ խորագետ լինելն էլ մի բան չէ

17:20, Sunday, 10 October, 2021
Հումոր այն մասին, որ շատ խորագետ լինելն էլ մի բան չէ

Թեթևակի բթամիտ մի տղամարդ թերթերից մեկում հետևյալ հայտարարությունն է կարդում. «Պրոֆեսոր Դյուշմոլն ընդամենը 100 եվրո վարձատրությամբ կզորեղացնի ձեր խորագիտությունը»:

Տղամարդուն շատ է ոգևորում այս հիանալի պատեհությունը, և նա անմիջապես այցելում է պրոֆեսորին ու վճարում է պահանջվող 100 եվրոն: Պրոֆեսորը նրան մտցնում է իր ստեղծած սարքի մեջ ու հարցնում է. «Խորագիտության ի՞նչ մակարդակի եք ուզում հասնել»:

-Առավելագույն մակարդակի: Ուզում եմ շատ խորաթափանց միտք ունենալ:

Պրոֆեսորը փակում է սարքի դռնակը, սեղմում է առավելագույնի կոճակն ու մեքենան սկսում է դռդռալ ու լույսերը թարթել: Հինգ րոպե անց սարքը լռում է, լույսերը մարում են, և պրոֆեսորը հաճախորդին խնդրում է դուրս գալ: Տղամարդն զգում է, որ շատ խորագիտակ է դարձել և ուրախ-ուրախ տուն է գնում:

Մի քանի օր անց նա վերադառնում է պրոֆեսորի մոտ՝ լրիվ հուսահատված. «Պրոֆեսո՛ր, խնդրո՛ւմ եմ, օգնե՛ք ինձ: Հիմա էլ, քանի որ չափազանց խորագետ եմ դարձել, հասկացել եմ, որ կինս դավաճանում է, որ բարեկամներս ինձանից գողանում են, և որ այս երկրի վրա համատարած այլանդակություն ու ստորություն է: Վերադարձրե՛ք իմ նախկին անխելքությունը, որպեսզի կարողանամ այս կյանքի իրողություններին համակերպվել»:

Պրոֆեսորը նրան նորից նստեցնում է իր ստեղծած սարքի մեջ և մեկ ուրիշ կոճակ է սեղմում: Սարքը հանկարծ միանգամից կարմրում է, սկսում է ծխալ ու անասելի աղմկել:

«Աստվա՛ծ իմ, այս ի՞նչ արեցի: Մի՞թե հրեշ ստեղծեցի», - բացականչում է պրոֆեսորն ու վազում է դեպի մեքենան ու անմիջապես անջատում է: Երբ մեքենան խաղաղվում է, պրոֆեսորը բացում է դռնակն ու անմիջապես նկատում է, որ տղամարդն իրեն շատ լավ է զգում: Տղամարդը դուրս է գալիս մեքենայից, մոտենում է պրոֆեսորին և խստաձայն ասում է. «Ներկայացրե՛ք ձեր փաստաթղթերը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1600 | 0 | 0
Facebook