Loading...

Articles

Մենք ազգովի Սկիլլայի և Քարիբդիսի արանքում ենք

18:11, Monday, 20 September, 2021
Մենք ազգովի Սկիլլայի և Քարիբդիսի արանքում ենք

Որպեսզի հասկանալի լինի համեմատությունս, ասեմ, թե ովքեր են Սկիլլան և Քարիբդիսը:

Ըստ Հոմերոսի՝ Սկիլլան տասներկու ոտնանի, երկարավիզ, յուրաքանչյուր երախում երեք շարք սուր ատամներ ունեցող վեց գլխանի մի հրեշ է: Այս հրեշը բնակվելիս է եղել Սիցիլիա կղզին Իտալիայից բաժանող նեղուցի ափերից մեկում գտնվող քարանձավում: Նույն նեղուցի հակառակ ափի քարանձավում էլ բնակվելիս է եղել մեկ այլ հրեշ՝ Քարիբդիսը:

Սկիլլայի և Քարիբդիսի մեջտեղով անցնելը չափազանց վտանգավոր է եղել ծովագնացների համար: Հոմերոսի «Ոդիսական» -ի գլխավոր հերոս Ոդիսևսը շատ մեծ դժվարությամբ է անցել այդտեղից: Անցնելու ընթացքում նա կորցրել է իր ուղեկիցներից վեցին, որոնց խլել էր Սկիլլան:

Մեր պարագայում Սկիլլան Թուրքիան ու Ադրբեջանն են, իսկ Քարիբդիսը՝ Ռուսաստանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1570 | 0 | 0
Facebook