Loading...

Articles

Սերը ուղեղային հիվանդություն համարող մարդու մահը՝ մի կնոջ համբուրելի՞ս

14:04, Tuesday, 07 September, 2021
Սերը ուղեղային հիվանդություն համարող մարդու մահը՝ մի կնոջ համբուրելի՞ս

Միջնադարյան պարսիկ խոշորագույն գիտնական, փիլիսոփա, բժիշկ և արկածախնդիր Աբու Ալի Հուսեին իբն Աբդուլահ իբն ալ-Հասան իբն Ալի իբն Սինան, որն Արևմուտքում հայտնի էր Ավիցեննա (980 – 1037թթ) անվամբ, առավել մեծ ներդրում է կատարել բժշկության ոլորտում: Նրա հեղինակած «Բժշկության գիրք» -ը փիլիսոփայական և գիտական հանրագիտարան է, իսկ «Կանոն բժշկության» ձեռնարկն առնվազն մինչև 17-րդ դարի կեսերը գործածության մեջ է եղել և հիմնական ուղեցույց է հանդիսացել Արևելքի և Եվրոպայի բժշկակական շատ համալսարանների համար:

Ահա այս ականավոր մարդու, ամենագետ գիտնականի, բարձրակարգ բժշկի պաշտոնական կենսագրությունը հայտարարում է, թե նա մահացել է աղիքային սուր նոպայից: Իբն Սինան սերը համարել է ուղեղային հիվանդություն, որից պետք է ամեն կերպ խույս տալ, և այդ դեպքում անբացատրելի է մնում, թե ինչու է տարածում գտել այն այն համոզմունքը, թե «Ավիցեննան մահացել է «մի կնոջ համբուրելու ժամանակ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2062 | 0 | 0
Facebook