Loading...

Articles

Բաց դաս նվիրված Վահան Տերյանին

10:22, Saturday, 04 May, 2013
Բաց դաս նվիրված Վահան Տերյանին
     Այս անգամ ուսուցման նյութը Տերյանի լուսավոր ու իմաստուն թախիծի ըմբռնումն էր: Դասի բացումը կատարեց ուսուցիչը` փորձելով փոխանցել տերյանական շունչն ու հոգին, կարոտն ու սերը, գեղագիտական արժեքները: Դասի ժամանակ պարզվեց, որ "հյուր էր եկել" Տերյանը: "Լրագրողուհու" և "Տերյանի" երկխոսության միջոցով պատմվեցին Տերյանի կյանքի և գործունեության հիմնական դեպքերը: Վառվող մոմերը, ծաղիկները, դանդաղ երաժշտությունն ու ասմունքը ապահովում էին տերյանական զգացմունքային երանգները: Վերջում հյուրերին նվիրեցին Տերյանի և իր սիրելի կնոջ` Սուսաննայի պատկերներով բացիկներ` որպես հավերժական կարոտի ու սիրո խորհրդանիշ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5670 | 0 | 0
Facebook