Loading...

Articles

Գիրք նվիրելու տոնը դպրոցում

10:53, Wednesday, 19 February, 2014

Գիրք նվիրելու օրն այս տարի նշվեց «Ներառական ծրագրում» ընդգրկված աշակերտների մասնակցությամբ դպրոցում գործող Հակոբ Կարապենցի անվան թանգարանում: Երեխաները նախ ծանոթացան գրող-հրապարակախոսի ստեղծագործություններին, այնուհետև գրքեր նվեր ստացան: Զրույցի ընթացքում երեխաներին ներկայացվեց նաև գիրք նվիրելու տոնի առաջացման պատմությունը: Փոքրիկ միջոցառումը լի էր ջերմությամբ, բովանդակալից էր:

Թանգարան այցելելուց հետո Հ.Թումանյանի 145 ամյա հոբելյանի և գիրք նվիրելու տոնի առթիվ երեխաներին գրադարանում ևս սպասվում էր անակնկալ: Նրանք շրջեցին գրադարանով, վերհիշեցին Հ. Թումանյանի հեքիաթները: Գրադարանում ևս երեխաներին գրքեր նվիրեցին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3608 | 0 | 0
Facebook