Loading...

Articles

Անկախության տոնը «Ոստիկանություն-դպրոց » համագործակցության շրջանակներում ՃՈ աշխատակիցների մասնակցությամբ

11:41, Wednesday, 02 October, 2013

Այս տարի Հ. Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոցի աշակերտները Անկախության տոնը նշեցին ՃՈ աշխատակիցների աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ: Երեխաները ներկայացրեցին իրենց երգն ու պարը, այնուհետև երթ կազմակերպվեց, որն ուղեկցեցին ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 2-րդ դասակի տեսուչներ, ավագ լեյտենանտ` Հրանտ Զավենի Ավետիսյանը և ավագ լեյտենանտ` Աշոտ Նիկոլայի Գյուլումյանը:

Խորին շնորհակալություն ենք հայտնում ՃՈ աշխատակիցներին աշակերտների և հետիոտնի մեկամսյա ճանապարհային անվտանգությունը ապահովելու, երեխաների հետ իրենց հուզող հարցերի շուրջ զրուցելու և հետիոտնի կողմից ճանապարհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ պարբերաբար զրույցներ տանելու համար:


    

«Ոստիկանություն – դպրոց» համագործակցությունը հերթական անգամ իր դրական ազդեցությունը թողեց աշակերտների վրա և նպաստեց կարգապահության բարձրացմանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3580 | 0 | 0
Facebook