Loading...

Articles

Անձնական անվտանգության ապահովման համար հատուկ զորքերի ստեղծումը նույնիսկ նրան ու իր ընտանիքի անդամներին չի փրկել

20:19, Sunday, 15 August, 2021
Անձնական անվտանգության ապահովման համար հատուկ զորքերի ստեղծումը նույնիսկ նրան ու իր ընտանիքի անդամներին չի փրկել

1975 թվականի օգոստոսի 15-ին սպանվել է Բանգլադեշի առաջին նախագահ, բենգալական ազգային շարժման առաջնորդ Շեյխ Մուջուբուր Ռախմանը:

Պակիստանից անջատվելու համար մղված ազգային-ազատագրական պայքարի արդյունքում 1971 թվականին Բանգլադեշն անկախ պետություն է հռչակվել, իսկ Շեյխ Մուջուբուր Ռահմանն ընտրվել է նորաստեղծ պետության նախագահ:

Հակառակ ռազմական բարձրագույն ղեկավարության շահերի՝ Ռահմանը սկսել է ձևավորել անձամբ իրեն նվիրված «անվտանգության զորքերին» զուգահեռ կառույցներ: Պակիստանի իրավասության տակ Բանգլադեշը վերադարձնելու կողմնորոշում ունեցող սպաների խումբն իր նպատակին հասնելու համար փորձել է պետական հեղաշրջում կատարել՝ սպանելով Ռահմանին, նրա կնոջն ու հինգ երեխաներին: Թեպետ խռովությունը ճնշվել է, բայց Ռահմանի հետևորդները նախագահի սպանության հանգամանքների հետաքննություն չեն կատարել:

Միայն 2010 թվականին հեղաշրջման մասնակիցներից ընդամենը երկուսը մահապաժի են ենթարկվել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3081 | 0 | 0
Facebook