Loading...

Articles

Ապականության որջում ոճիրն ու մահն են թագավորել

12:26, Saturday, 03 July, 2021
Ապականության որջում ոճիրն ու մահն են թագավորել

1453 թվականին օսմանյան թուրքերը գրավել են Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, և Սուրբր Սոֆիայի տաճարի Խաչը փոխարինվել է Մահիկով:

Իր ամբողջ գոյության ընթացքում հույների այս կայսրությունում խարդավանքներն ու ստորագույն արարքները կենսակերպ են եղել: Եվ պատահական չէ, որ

790 թվականից մինչև 1453 թվականը (այսինքն 660 տարում) Բյուզանդական կայսրության գահին բազմել է 109 միապետ: Նրանցից 23-ը սպանվել է, տասներկուսն իրենց կյանքն ավարտել են բանտում կամ վանքում, երեքը մահացել են քաղցից, 18-ին կա՛մ ամորձատել են, կա՛մ ականջները, քիթը և կա՛մ էլ ձեռքերն են կտրել: Կայսրներից ութը զոհվել են ճակատամարտում կամ դժբախտ պատահարից, 34-ի բախտը բերել է այնքանով, որ հնարավորություն են ունեցել մեռնել իրենց անկողնում, իսկ մյուսները խեղդամահ են արվել, թունավորվել են, դաշունահարվել կամ պարսպից ցած նետվել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1347 | 0 | 0
Facebook