Loading...

Articles

«Դա ճիշտ չէ, և դա բոլորից լավ գիտենք ես և այն ստրուկը, որը տանում դատարկում է իմ գիշերանոթը»

18:32, Friday, 28 May, 2021
«Դա ճիշտ չէ, և դա բոլորից լավ գիտենք ես և այն ստրուկը, որը տանում դատարկում է իմ գիշերանոթը»

Ալեքսանդր Մեծի թողած թափուր գահի համար պայքարողներից ամենաավագն Անտիգոնոսն է եղել: Նա դեռ Ալեքսանդրի հոր՝ Փիլիպոսի ժամանակ է կռիվներին մասնակցել ու աթենացիների դեմ կռվում կորցրել է մի աչքը: Նա մրցակիցներից առաջինն է ինքն իրեն թագավոր հռչակել ու ճակատին սպիտակ փաթաթան՝ ապարոշ է կապել: Երբ շողոքորթներից մեկը՝ բանաստեղծ Հերմոդոտոսը, իր բանաստեղծություններում Անտիգոնոսին արևի որդի է անվանել, նա ասել է. «Դա ճիշտ չէ, և դա բոլորից լավ գիտենք ես և այն ստրուկը, որը տանում թափում է իմ գիշերանոթը»:
    
Երկարատև հիվանդությունը հաղթահարելուց հետո նա ասել է. «Այս հիվանդությունը չգոռոզանալու մասին հիշեցում է, քանի որ մենք նույնպես մահկանացու ենք»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
996 | 0 | 0
Facebook