Loading...

Articles

«Երբեմն քանդել, հաճախ կառուցել, միշտ ծառայել»

17:15, Thursday, 27 May, 2021
«Երբեմն քանդել, հաճախ կառուցել, միշտ ծառայել»

1875 թվականին Ֆրանսիայի զորամիավորումների կազմում ստեղծվել են ինժեներական ստորաբաժանումներ՝ հակառակորդների ամրաշինական կառույցներն ավերելու, բանակի համար ժամանակավոր ամրություններ կառուցելու, գետանցումներն ապահովելու, մի խոսքով պաշտպանական և հարձակողական բնույթի ռազմական գործողությունների ինժեներական ապահովման նպատակով: Այդ ստորաբաժումներից մեկը՝ 4-րդ գումարտակը, որը գործել է մինչև 1999 թվականը, իր կարգախոսն արտածել է Հին կտակարանից.

«Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը…» (Ժողովող 3, 1 - 3):

Եվ այս բանաձևման հանգույն հորինվել է սապյորների հիշյալ ստորաբաժանման՝ «Երբեմն քանդել, հաճախ կառուցել, միշտ ծառայել» կարգախոսը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1287 | 0 | 0
Facebook