Loading...

Articles

«Նա չէր ասում և չէր անում մի այնպիսի բան, որ նման լիներ ուրիշների ասածին կամ արածին»

13:40, Thursday, 20 May, 2021
«Նա չէր ասում և չէր անում մի այնպիսի բան, որ նման լիներ ուրիշների ասածին կամ արածին»

«Հայրս, հետագայում պատմելու է Բալզակի քույրը՝ Լորը, - իր փիլիսոփայությամբ, իր ինքնատիպությամբ ու բարությամբ քաշել էր և՛ Մոնտենին, և՛ Ռաբլեին, և՛ հորեղբայր Թոբիին: Հորեղբայր Թոբիի նման՝ նա մի սևեռուն գաղափար ուներ: Այդ գաղափարն առողջությունն էր: Նա իր կյանքի հանգամանքներն այնպես էր դասավորել, որ որքան հնարավոր է երկար ապրի: Նրա ինքնատիպությունը խոսք ու զրույցի առարկա էր դարձել Տուրում, և այն ակնառու էր նրա՝ ինչպես ելույթներում, այնպես էլ արարքներում: Նա չէր ասում և չէր անում մի այնպիսի բան, որ նման լիներ ուրիշների ասածին կամ արածին: Լավ կլիներ, որ Հոֆմանը նրան դարձներ իր ֆանտաստիկ ստեղծագործությունների պերսոնաժներից մեկը…»:

«Ա՜հ, - մի օր բացականչելու է Բալզակը, - մենք մեր սուրբ ընտանիքի հպարտ օրիգինալներն ենք: Շա՜տ ափսոս, որ ես չեմ կարող մեզ վեպում տեղավորել»:

Նկարում՝ Բալզակի մայրն ու հայրը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1235 | 0 | 0
Facebook