Loading...

Articles

Ինչպես են բռնակալ դառնում

12:35, Monday, 10 May, 2021
Ինչպես են բռնակալ դառնում

Դարեհ 3-րդին ջախջախելուց և նրա մայրաքաղաքը գրավելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին դառնում է պարսից արքա: Նա ամուսնանում է Դարեհի դստեր հետ ու մակեդոնական վերնախավին հանձնարարում է նույնպես ամուսնանալ պարսիկ կանանց հետ: Նա նաև կարգադրում է 500 երիտասարդ պարսիկների մակեդոնական ոգով դաստիարակել: Գահին նստած ժամանակ պահանջվել է, որ իրեն արևելյան ձևով՝ գետնատարած խոնարհվեն: Մակեդոնացիները սկսել են փնթփնթալ, իսկ Ալեքսանդրի ընկեր Կլետուսը խնջույքի ժամանակ նրա երեսին շպրտել է. «Երջանիկ են նրանք, ովքեր պարսկական ճիպոտներով մեզ ձաղկելուց առաջ զոհվեցին»: Ալեքսանդրը չի հանդուրժել մարտական ընկերոջ հանդուգն խոսքը. Նա պահակազորի զինվորներից մեկից խլել է նիզակը, նետել է Կլետուսի վրա ու սպանել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1384 | 0 | 0
Facebook