Loading...

Articles

«Ռուսները զինվորական շարքում կանգնած թաթարներ են՝ ոչի՛նչ ավելի»

13:38, Friday, 30 April, 2021
«Ռուսները զինվորական շարքում կանգնած թաթարներ են՝ ոչի՛նչ ավելի»

Ֆրանսիացի գրող և ճանապարհորդ մարկիզ Աստոլֆ Լուի Լեոնոր դը Կյուստինը 1839 թվականին այցելել է Ռուսաստան, որպեսզի «ապացույցներ հայթայթի ընդդեմ հանրապետական կարգի», և իր հայրենիք է վերադարձել, իր իսկ ձևակերպմամբ, եթե ոչ հանրապետական, ապա՝ բացարձակ միապետության համոզված հակառակորդ դարձած:

«Ես որքան շատ եմ ճանաչում Ռուսաստանը, էլ ավելի շատ եմ հասկանում, թե ինչն է պատճառը, որ կայսրը ռուսներին արգելում է ճանապարհորդել ու դժվարացնում է ատարերկրացիների մուտքը Ռուսաստան: Ռուսական կարգերը նույնիսկ 20 տարի չէին դիմանա Ռուսաստանի ու Արևմտյան Եվրոպայի միջև ազատ հարաբերություններին: Մի՛ հավատացեք ռուսների պարծենկոտ ճառերին. նրանք հարստությունը էլեգանտություն են համարում, ճոխությունը՝ ազնվակրթություն, վախն ու բարեպաշտությունը՝ հասարակության հիմք: Ըստ նրանց հասկացողության քաղաքակիրթ լինել՝ նշանակում է լինել հնազանդ: Նրանք մոռանում են, որ վայրենիները երբեմն աչքի են ընկնում երկչոտ բարքերով, իսկ նրանց զինվորները՝ դաժանությամբ: Չնայած շատ լավ դաստիարակված երևալու իրենց բոլոր ջանքերին, չնայած նրանց ստացած մակերեսային կրթությանն ու խորը այլասերվածությանը, չնայած հիանալի գործնական ուշիմությանը, ռուսները դեռևս չեն կարող քաղաքակիրթ մարդիկ համարվել: Ռուսները զինվորական շարքում կանգնած թաթարներ են՝ ոչի՛նչ ավելի»:

Նկարը մարկիզ դը Կյուստինի «Ռուսաստանը 183 թվականին» գրքից է: Այն ներկայացնում է Սանկտ Պետերբուրգի Ծովակալության շենքի դիմաց կառուցված «Ледяные горки» -ն:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
567 | 0 | 0
Facebook
COMMENT.am