Loading...

Articles

Ամենուր հաջողության գրավականը աշխատանքն է

14:12, Saturday, 17 April, 2021
Ամենուր հաջողության գրավականը աշխատանքն է

Նիդերլանդահայերը

6.04.2021/Աշխեն Բակլաչյան /Նիդ.օրագիր
    

Ամենուր հաջողության գրավականը աշխատանքն է


    

Որպես Նիդերլանդների բնակիչ՝ Հայաստանի ընկեր-հարազատների հետ խոսելիս հաճախակի ենք լսում՝ «Ձայնդ տաք տեղից է գալիս, Եվրոպայում ամեն ինչ ավելի հեշտ է» արտահայտությունը: Համոզված ենք, որ սփյուռքահայ մեծամասնությունը չի համաձայնի նշված արտահայտության և Հայաստանում տիրապետող ընդհանուր կարծիքի հետ, քանզի Եվրոպայում նույնպես մարդիկ (հատկապես գաղթականները) տարբեր ասպարեզներում կարող են միայն մեծ ջանքերի արդյունքում հասնել բարձունքների:


    

Այս թեմայի շուրջ զրուցեցինք մեր հայրենակից, երիտասարդ ձեռնարկատեր Բախշիկ Մարտիրոսյանի հետ: Բախշիկը պատմեց, որ Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո իրենցից 13 տարի է պահանջվել մինչ ստացել են Նիդերլանդներում կացության իրավունք: Այս տարիների ընթացքում նա չի հուսալքվել, երբ զրկվել է ուսման համար պետության ֆինանսավորումից, հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու ուսանողական քարտից, վարորդական իրավունքի համար դասեր ստանալու և բազմապիսի այլ հնարավորություններից, որոնցից հնարավորություն ունենին օգտվելու իր հասակակից նիդերլանդցիներն ու կացության իրավունք ունեցողները: Չնայած սահմանափակումների՝ նա չի կորցրել սերն ու հետաքրքրությունն ուսման հանդեպ և հաջողության հասնելու կիրքը: Պայքարել է:

Նա պատմեց, որ անգամներ նամակներով դիմել է Նիդերլանդների թագուհուն, պետական մարմինների, ցույց տալով, որ չնայած բազմաթիվ խոչընդոտների, ունի ուսումնական հաջողություններ՝ հուսալով ստանալ կացության իրավունք: Հիմա, իհարկե, ժպիտով է խոսում դժվար ճանապարի մասին, քանի որ գնահատում է ձեռք բերած յուրաքանչյուր գիտելիք, հմտություն, ծանոթություն և քրտնաջան աշխատանքի կամք:

Մեր հարցին, թե որտեղից սկսեց իր ձեռնարկությունը, ժպիտով պատասխանեց. «իմ ննջարանից»: 2013 թվականին, Կիրառական գիտությունների համալսարանի Մեքենաշինություն բաժնում ուսանելուն զուգահեռ, ծնողների աջակցությամբ սկսեց զբաղվել տնտեսվարությամբ (պլաստմասե կիսաֆաբրիկատների արտադրություն): Ձեռնարկությունն արդեն լազերային կտրում և փորագրություններ է անում շաբաթական ավելի քան 120, 000 պլաստմասե պահեստամասեր՝ որպես հումք արտադրական արդյունաբերության համար և ունի 700 ձեռնարկություն-հաճախորդներ: 7 տարվա ընթացքում «BMTEC» փոքր ընկերությունը վերաճեց խոշոր արդյունաբերական ձեռնարկության:


    

Վերջապես, մեր հարցին, թե ինչն է իրեն ոգեշնչում, Բախշիկը պատասխանեց. «Չնայած որ մեծ սեր ունեմ տեխնոլոգիայի հանդեպ, ինձ առաջնորդում են մարդիկ: Նրանք են ինձ էներգիա հաղորդում: Տեխնիկապես ամեն ինչ հնարավոր է լուծել, սակայն ինձ համար գլխավորը մարդն է»:


    

Աշխեն Բակլաչյան

Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում, փորձի՛ր ուժերդ, թղթակցիր «Նիդ.օրագրին»:

Dit artikel is geschreven in het kader van het EU-project "Solidarity corps". Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger!

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1638 | 0 | 0
Facebook