Հայրենադարձ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը հանդես է եկել հանրային գործունեության նոր ծրագրերով․ մեկնարկել է «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպության աշխատանքները։
Մարիաննա Շահպարոնյանը ասուլիսում ներկայացրել է հասարակական կազմակերպության առաքելությունն ու գործունեության ուղղությունները։
1.Ազգային համախմբման, հայրենասիրության և հայրենադարձության խրախուսում
2.Հայաստան-Սփյուռք
հարաբերությունների զարգացում և ամրապնդում
3.Հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայության միավորումը ազգային արժեքների շուրջ։
4. Մարդու իրավունքների պաշտպանություն, մասնավորապես՝ կանանց իրավունքների
«Հայաստան-սփյուռք» հարաբերությունների զարգացման ճանապարհին կան բազմաթիվ անելիքներ, մենք ունենք հստակ տեսլական և մշակված ծրագրեր, ինչպես նաև ռազմավարություն այդ հարաբերությունների որակի բարձրացման և զարգացման հարցում:
Առաջնահերթությունը տրվելու է կրթական և մշակութային ծրագրերի իրականացմանը, հայոց լեզվի պահպանման ուղղված միջոցառումներին։ Ուզում եմ նշել նաև, որ մեր կազմակերպության նպատակներից մեկն է նաև՝ սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև ամուր կապեր և շփման խողովակներ ստեղծելը, որպեսզի մեր գործունեությունները լինեն համակարգված և համախմբված աշխարհով մեկ-, ասում է «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենը։
«Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի առաջ տարվեն հայանպաստ նորմատիվները և համախմբում բերվի մեր հասարակություն։
Մարիաննա Շահպարոնյանի խորին համոզմամբ պետք է ինստիտուցիոնալ կերպով ուղորդվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
Անշուշտ պետք է հաշվի առնել, որ սփյուռքը տարբեր է և բազմաշերտ, իրենց նվաճումներով և խնդիրներով հանդերձ» -, ասում է նա։
«Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը իր առաքելությունը իրականացնելիս ակնկալում է աջակցություն, ինչպես սփյուռքում բնակվող հայրենակիցներից, այնպես էլ Հայաստանում։ Կլինի դա աջակցություն կամավորական աշխատանքի վրա հիմնված թե ֆինանսական։
Ցանկացած անհատ կամ կազմակերպություն կարող է ֆինանսական աջակցություն տրամադրել և դրանով սատարել հասարակական կազմակերպության գործունեությանը։
Եզրափակելով խոսքը` հիմնադիր տնօրենը իր երախտագիտությունը հայտնեց հայկական սփյուռքին մեր հայրենիքի բարգավաճման գործում անմնացորդ նվիրումի համար
-Միասին մենք կշարունակենք կառուցել կամուրջներ և բարձր պահել մեր սուրբ եռագույնը, անկախ նրանից, թե աշխարհի որ կողմում ենք բնակվում-, ասաց Մարիաննա Շահպարոնյանը: