Loading...

Articles

Ըստ Վահան Հովհաննիսյանի, լավ կառավարումը նշանակում է ճիշտ քաղաքականություն

12:44, Thursday, 02 May, 2013
Ըստ Վահան Հովհաննիսյանի, լավ կառավարումը նշանակում է ճիշտ քաղաքականություն
    
Ազատամարտիկների այգում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ Էրեբունին եղել է Երեւանի սկիզբը եւ Էրեբունիում ապրում են առաջին քաղաքային բնակիչները, եւ դա ներշնչում է, որ բնակիչները ՀՅԴ-ին լավ կհասկանան. ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այսօր Էրեբունի համայնքում՝ «Դուք այսօրվա Երեւանի ավագանիին չեք ճանաչում:

    
Գիտե՞ք ինչու, որովհետեւ իրենք ոչինչ չեն արել: Լիֆտը ընկնի, խողովակ ծակվի, ավագանին դրանց կողքը չի կանգնի, բայց դա իր պարտավորությունն է: Հեռուստատեսությամբ մի քանի օր առաջ խոսում էր մի երիտասարդ՝ մազերը վազելինով լպստած, ապուշ-ապուշ մտքեր էր հայտնում այն մասին, որ Երեւանի բնակչության մեծ մասը չի ուզում այս ընտրությունները տեսնել որպես քաղաքական, այլ ուզում է լավ կառավարում: Չի հասկանում մարդը, որ ասածի մեջ հակասություն կա»:

    
Ըստ Վահան Հովհաննիսյանի, լավ կառավարումը նշանակում է ճիշտ քաղաքականություն. «Եթե դու ընտրել ես մի կուսակցություն, որը 20 տարի շարունակ ձախողում է, չկարծեք, թե հիմա իրենք կհաջողեն: Եթե դուք ձայնը տվել եք իշխող կուսակցությանը, չասեք՝ չենք տվել, նկարել են, դա ոչ մի նշանակություն չունի, ձեր կյանքը վատանում է, դուք դժգոհում եք, կորցնում եք աշխատանքը, թողնում գնում եք Հայաստանից, ուսման վարձը բարձրանում է: Ամեն ընտրությունից հետո դուք ավելի վատ եք ապրում, բայց դաս չեք առնում: Վերջապես դաս քաղեք եղածից: Չեք կարող 10 հազար դրամով, ինչ-որ մի խառոշիի դեմքով վախեցնելով մեր երկրի ճակատագիրը լուծենք: էս երկիրը խաղալիք դարձնեք: Խաղալիք չի էս երկիրը: Կարող է պատահի արդեն ընտրություններին ադրբեջանցիները սկսեն մասնակցել»:

    
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ www.aravot.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4286 | 1 | 0
Facebook