Loading...

Articles

Երբ հասնենք Ամերիկա, ինձ թողեք այնտեղ

20:38, Friday, 16 August, 2019
Երբ հասնենք Ամերիկա, ինձ թողեք այնտեղ
     Պատերազմից հետո, կոլխոզնիկների ակտիվի ժողովին ներկա գտնվող Կենտկոմի հրահանգիչն իր ոգևորող ելույթի ժամանակ ասում է.
     -Հարգելի ընկերներ, մեր հարազատ կոմունիստական կուսակցությունն իր առջև խնդիր է դրել կարճ ժամանակահատվածում վերականգնել մեր քայքայված տնտեսությունը: Ընկերներ, մենք պետք է հասնենք և անցնենք Ամերիկային:
     Բուռն օվացիայից հետո, մի կոլտնտեսական տեղից բղավում է.
     -Ընկեր հրահանգիչ, երբ կհասնենք Ամերիկա, ինձ թողեք այնտեղ, իսկ դուք առաջ անցեք:
     Ասումեն, որ մի քանի օր հետո կոլտնտեսականին ձերբակալում են:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
9480 | 0 | 0
Facebook