Loading...

Articles

Լուրջ կարծում եք, որ հիմարներն ու միամիտները մեծամասնությու՞ն են կազմում

16:25, Sunday, 21 March, 2021
Լուրջ կարծում եք, որ հիմարներն ու միամիտները մեծամասնությու՞ն են կազմում
    
Մեջբերումը՝ Դիլիջան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայք:
«Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի և բարերար համագործակցությամբ շարունակվում են Դիլիջան համայնքի Մյասնիկյան և Շահումյան փողոցի լուսավորության վերականգնման աշխատանքները: »
Խնդրում եմ վերոհիշյալ պաշտոնյաներից որևէ մեկին՝ մանրակրկիտ, անուն առ անուն (եթե իհարկե կան բարերարներ), դրամ առ դրամ տեղեկատվություն հրապարակել վերոգրյալի վերաբերյալ, այնուհետև պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ կապ ունի Սիփան Փաշինյան պատգամավորը բարեգործության կամ բիզնես համագործակցության հետ։
2. Ինչու՞ էին նախկինում՝ ընտրություններից առաջ բարեգործություն հիշող գործարար պատգամավորների նմանատիպ գործողությունները որակավորվում որպես ընտրակաշառք, իսկ հիմա, ասել է թե, նրանք «աշխատում են» ։
3. Ի՞նչ է նշանակում Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար- Սիփան Փաշինյան- բարերար համագործակցություն։ Խնդրում եմ սխեման բացատրել:
4. Իրականում, ո՞րտեղից են այդ ու նմանատիպ գումարները գոյանում։ Ո՞ր պետական պարտքի մեջ եք ներառում։ Ո՞ր ոլորտի ծախսերն եք անտեսում ու այդ միջոցները ուղղում դեպի PR, ո՞ր ֆոնդի անհայտ ծագմամբ գումարները և առավել ևս անհայտ ուղղությամբ անհետացող գումարներն եք շռայլում ինքնագովազդի ու աշխատանքի իմիտացիա ստեղծելու համար։
Հ.Գ. 1
Սա քննադատություն չէ:
Քանի որ ՀՀ-ում իշխում է «ժողովրդի իշխանությունը», ապա իշխանության մեկ ներակայացուցիչ՝ ԵՍ, ցանկանում եմ իմանալ, թե ինչ խնդիրներ է լուծում ժողովրդի «նշանակած» ծառան, ինչպես է ընտրվում խնդիրների առաջնահերթությունը, որտեղի՞ց է գոյանում բյուջեն, ովքե՞ր են այդ «բարերարները»:
Դե քանի որ «նվիրած ձիու ատամները չեն հաշվում», չեմ հարցնում, թե որքան գումար է ծախսվում, բայց շաաատ հետաքրքիր է) ) ) ) ) ) ) )
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2240 | 0 | 0
Facebook