Loading...

Articles

ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի

11:32, Wednesday, 17 June, 2020
ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած տպավորիչ ելույթները բավականաչափ տեղեկատվություն փոխանցեցին առողջ մտածելակերպ ունեցող հասարակությանը ԲՀԿ-ի անցյալի և ներկայի մասին: Երբ մարդիկ ծայրաստիճան լարվում են, նյարդայնանում, կորցնում լեզվի վերահսկողությունը, անցնում անձնական վիրավորանքների, հետևում է, որ դիմացինը հարվածել է թույլ կողմերին և ճիշտ ուղղու վրա է: Հնարավոր չէ մոռանալ ՀՀԿ-ի անդրադարձը ԲՀԿ ղեկավարին և ԲՀԿ երդվյալ հավատարիմների քար լռությունը: ՀԻմա ի՞նչ է փոխվել: Գուցե երկրում իրավիճա՞կ է փոխվել: Գուցե արդեն համարձակությունը և խոսքի նմանատիպ ազատությունը կյանքի ու ունեցվածքի համար նշանակլի վտանգ չեն ներկայացնում:

Բոլոր դեպքերում գնահատվում է մարդու կայուն տեսակետը և սկզբունքայնությունը: Կար ժամանակ, երբ իշխող ուժը լիարժեք վերահսկում էր իրավիճակը ու իրավիճակի դերակատարներին ու կխոսեր, կվարվեր այնպես ինչպես կցանկանար վստահ լինեով, որ դիմացինները քար լռությամբ ենթականեր են: Ամեն դեպքում ղեկավարի խիստ լինելը մեզ համար ընդունելի և ավելի օգտակար տարբերակ է, քանի որ խոսքի ազատության ողջամիտ սահմանները մեզ համար անճանաչելի են ու անընդունելի:

Ողջախոհություն եմ մաղթում ԲՀԿ-ին, հաջողություն եմ մաղթում օրենքին, օրինականությանն ու արդարությանը: Ի վերջո պետք է հստակ ընգծված լինի բիզնեսի և քաղաքականության, գումարի և հասարակական գործունեության սահմանագիծը:


    

Հ.Գ. ԲՀԿ մարտիկները հիանալի գիտեն, որ առանց իրենց ղեկավարի ԱԺ անցնելու հավանականությունը 1%-ի սահմաններում է: Իսկ դրա մեղավորը միայն իրենք են:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6333 | 0 | 0
Facebook