Loading...

Articles

Թագավորելու արժանի է նա, որի սուրն առավել հատու է

22:39, Friday, 02 October, 2020
Թագավորելու արժանի է նա, որի սուրն առավել հատու է

Հունաստանի պատմական շրջաններից մեկի՝ Էպիրոսի թագավորներից ամենանշանավորը՝ Պյուռոսը, որը նաև բավականին հմուտ զորավար է եղել, հռոմեացիներին երկու ճակատամարտ է տվել Սիցիլիա կղզում: Նա թեպետ երկու ճակատամարտում էլ հաղթել է, բայց զոհվել են նրա բազում որդիներն ու զորահրամանատարներից շատերը:

«Եթե մեկ անգամ էլ այս գնով հաղթեմ, - ասել է նա, - կմեռնեմ»:

Նավով Սիցիլիայից հեռանալիս նա հետ է նայել ու ասել.

«Ի՜նչպիսի մարտադաշտ ենք մենք թողնում հռոմեացիներին ու կարթագենացիներին»:

Այն հարցին, թե երկու նշանավոր ֆլեյտահարներից ո՞րն է առավել հմուտը, Պյուռոսը պատասխանել է.

«Լավագուն զորահրամանատարը Պոլիպերքոնտեսն է»:

Երբ որդիներից մեկը Պյուռոսին հարցնում է, թե իրենցից որի՞ն է հանձնելու թագավորությունը, նա պատասխանում է.

«Նրան, որի սուրն առավել հատու է»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2078 | 0 | 0
Facebook