Loading...

Articles

Ազգակից բառեր. «պլազմա» և «պլաստիլին»

13:19, Thursday, 10 September, 2020
Ազգակից բառեր. «պլազմա» և «պլաստիլին»

«Պլասսո» բայը նշանակում է «ծեփելով կերտում եմ», «ծեփակերտում եմ», «պլաստիկոս» ածականը նշանակում է «ծեփակերտելի», «ծեփակերտելու համար պիտանի», դե իսկ «պլասմա» եզրույթը նշանակում է «ծեփածո» (ու նաև «հնարանք», «գյուտ»): Այստեղից էլ «պլաստիկ» եզրույթը, որ նշանակում է «ծավալուն», «ընդգրկուն», «շոշափելի», «զգալի», «լավ ձևավարված, այնպիսին, որ կարելի է շոշափել»:
     Այս «պլաստիկ» -ից էլ կազմավորվել է «պլաստմասսա» (հեշտ ձևավորվող զանգված) եզրույթը և բոլորիս քաջածանոթ պլաստիլինի անունը:

Իսկ «պլազմա» եզրույթը, չզարմանաք, թյուրիմացության արդյունք է: Հունարենին լավ չտիրապետող մի կենսաբան, որն ապրել է 19-րդ դարում, «պլազմա» անունն է տվել արյան՝ հենց ամենաանձև մասին, իսկ 20-րդ դարում ֆիզիկոսներն այս եզրույթը տարածել են նյութի ամենաանձև վիճակի վրա, այն վիճակի, երբ ամենաբարձր ջերմաստիճանային պայմաններում նրա մեջ քայքայվում են նույնիսկ ատոմները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2753 | 0 | 0
Facebook