Արտասահմանյան հումոր
Քննիչն հարցաքննում է կասկածյալին. -Կարո՞ղ եք ասել, թե որտեղ էիք ապրիլի 3-ի, լույս 4-ի գիշերը: -Իհարկե՛, կարո՛ղ եմ: Ես այստեղ էի, այս աշխատասենյակում և ձեզ բացատրում էի, թե որտեղ եմ անցկացրել մարտի 23-ի, լույս 24-ի գիշերը: ***** Մի երեխա քահանային խոստովանում է. -Հայրս ինձ արգելել է գիշերային ակումբ գնալ, որովհետև այնտեղ մերկ կանայք կան: Բայց և այնպես ես մտա այնտեղ: -Արարքդ շա՛տ տգեղ է, - ասում է քահանան: - Բնականաբար, դու տեսար այն, ինչը չպիտի տեսնեիր: -Ճի՛շտ այդպես, - արձագանքում է երեխան: - Առաջին շարքում տեսա հայրիկիս: ***** Ժլատությամբ հայտնի շոտլանդացիներից մեկը չէր ուզում փող տալ՝ որդուն ամանորյա խաղալիքներ գնելու համար: Բայց կինը փորձում է նրան համոզել. -Ի վերջո, Էդվարդ, պետք է երեխայի համար մի բան անել. անհրաժեշտ է, որ երեխան մի բանով խաղա: Ամուսինը մի քիչ մտորում է ու ասում. -Եթե անհրաժեշտ է, որ մի բանով խաղա, ապա մկրատը վերցրու և նրա տաբատին գրպանի տեղեր բաց: ***** Երեկոյան ժամը 10-ին փարիզյան արվարձանի տներից մեկի դուռը թակում են: Դուռը բացում է տանտիկինը. -Ներեցե՛ք, տիկի՛ն, - ասում է մի մուրացիկ, - կարո՞ղ եք իմ նկատմամբ գթասրիրտ լինել...խնդրում եմ: -Ինչպե՞ս, - ասում տանտիկինը, - այս ուշ ժամին դուք ինձանից փո՞ղ եք ուզում: -Այո՛, - ասում է դժբախտը, մարդիկ մեր օրերում այնքա՜ն ժլատ են դարձել, որ ես ստիպված եմ փող խնդրելու համար հավելյալ աշխատաժամանակ ծախսել: ***** Հաճախորդը մտնում է բուսակերների ճաշարան. -Մեր ռեստորանում ինքնասպասարկում է, - ասում է գանձապահը, - վերցրեք այն թին ու գնացեք պարտեզ, հողից հանեք ձեր գազարը, քաղեք ձեր կաղամբը, կտրատեք ու կերեք: ***** Մի ծառայող ասում է իր տնօրենին. -Կինս հույս ունի, թե դուք բարձրացնելու եք աշխատավարձս: -Ինչ արած, - պատասխանում է գործատերը, - ես կհարցնեմ կնոջս կարծիքը քո կնոջ կարծիքի մասին: ***** Ինքնաթիռը կործանվում է մարդակերների երկրի խորքում: Միայն մի շատ գեղեցիկ միսիոներուհի է ողջ մնում: Դեպքի վայրին մոտեցած մարդակեր որդին հորը հարցնում է. -Հայրի՛կ, ի՞նչ անենք այս աղջկան. հիմա՞ ուտենք, թե՞ հետո: Հայրը զայրացած պատասխանում է. -Գժվե՞լ ես...կգնանք տուն և կուտենք քո մորը: ***** Կինը և հարևանը Կնոջ լողանալուց անմիջապես հետո ամուսինն է մտնում լոգարան: Հենց այդ ժամանակ հնչում է դռան զանգը: Կինը շտապ հագնում է սրբիչ խալաթն ու վազում է դուռը բացելու: Դռան շեմին իրենց հարևան Բոբն է: Տեսնելով, որ տանտիրուհու մերկությունը միայն սրբիչն է ծածկում, Բոբն ասում է. -Ես ձեզ 800 դոլար կտամ, եթե սրբիչ գցեք ձեր վրայից: Մի քանի վայրկյան մտածելով՝ կինը կատարում է Բոբի առաջարկը և մերկանում է հարևանի առջև: Բոբը նրան 800 դոլար է տալիս ու հեռանում է: Կինը փաթաթվում է սրբիչով և վերադառնում է լոգասենյակ: -Այդ ո՞վ էր, - հարցնում է ամուսինը: -Մեր հարևան Բոբն էր, - պատասխանում է կինը: -Նա ինձ 800 դոլար է պարտք: Այդ մասին որևէ բան ասա՞ց: |