Loading...

Articles

Հումոր. «Տե՛ր Աստված, օրհնի՛ր այս կերակուրը, որ հիմա ճաշակելու եմ»

11:16, Monday, 15 June, 2020
Հումոր. «Տե՛ր Աստված, օրհնի՛ր այս կերակուրը, որ հիմա ճաշակելու եմ»

Կաթոլիկ քահանան գնում է Աֆրիկա՝ քարոզելու: Երբ նա անցնելիս է լինում տափաստանով, որպեսզի այցելի քաղաքակրթությունից կտրված մի գյուղ և Աստծո խոսքը հասցնի գյուղաբնակներին, զգում է, որ իրեն մեկը հետևում է: Քահանան շրջվում է ու տեսնում, որ հետևողն առյուծ է:

Խուճապի մատնված քահանան սկսում է վազել, որպեսզի ազատվի մեծ ախորժակ ունեցող այդ ահարկու գազանից: Բայց նա շուտով հասկանում է, որ երկար չի կարողանալու վազել, և առյուծն ուր որ է կհասնի իրեն:

Այդժամ քահանան ծնկի է իջնում ու Աստծուն խնդրում է. «Տե՛ր իմ, այս առյուծին քրիստոնեական մտածում ներշնչիր»:

Քահանային հոշոտելու պատրաստ առյուծը հաջորդ պահին կտրուկ կանգ է առնում, ծնկի է իջնում, թաթերն իրեր է միացնում ու ասում է. «Տե՛ր Աստված, օրհնի՛ր այս կերակուրը, որ հիմա ճաշակելու եմ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4114 | 0 | 0
Facebook