Loading...

Articles

Ուզեցին մեկ հայ թողնել, և այն էլ… թանգարանում…

13:02, Friday, 26 April, 2013
Ուզեցին մեկ հայ թողնել, և այն էլ… թանգարանում…

Ապրիլի 23-ին Հ.Կարապենցի անվան հ.6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ «Ուզեցին մեկ հայ թողնել, և այն էլ… թանգարանում…» խորագրով: Միջոցառումը սկսվեց եկեղեցու զանգերով, կատարվեց խնկարկություն, ներկայացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Այնուհետև ծածանելով եռագույնը աշակերտները այն վերածեցին Սիս և Մասիս սարերի: Ի հիշատակ նահատակված զոհերի ծաղիկներ դրվեցին «Ներառական կրթություն» ծրագրում ընդգրկված աշակերտների կողմից պատրաստված հուշահամալիրի մոտ: Վերջում բոլորը ոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6801 | 0 | 0
Facebook