Loading...

Articles

Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում․ Եղիշե Չարենց

Son Yan
Author:
Son Yan
18:56, Friday, 13 March, 2020
Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում․ Եղիշե Չարենց
     Չարենց... ասում եմ Չարենց ու պատկերացնում հախուռն ու խենթ մի բանաստեղծի. ով շռայլորեն սիրառատ էր, գեղեցիկի հանդեպ զգայուն, գաղափարի նվիրյալ և անկարող թուլությունների դեմ։ Նա թույլ չէր բնավ, ուղղակի անտարբեր չէր կանանց ու խմիչքի հանդեպ, բայց ինքը Չարենցն էր, հետևաբար նրան ներելի էր ամեն ինչ։ Շատ վաղ տարիքում, համարյա պատանի, նա նետվեց կյանքի թոհ ու բոհի մեջ, դարձավ մարդկային մահերի ու պատերազմի արհավիրքների ականատեսը, և եղավ այդ ամենի բանաստեղծորեն վավերագրողը։ Նա բանաստեղծ էր, իր երկրի ու ժողովրդի բախտով ապրող քաղաքացի, նրան բաժին հասան 1937-ի ահասարսուռ ու դժնդակ հալածանքը, բանտը, ժողովրդի թշնամու պիտակը, բայց անգամ այդ պայմաններում նրա գրիչը բեղուն էր, միտքը հատու։ Նա գրականություն բերեց բոլորովին նոր որակ ու նոր մտածողություն, թողեց հսկայական ժառանգություն, բայց թե որքան գործեր անհայտացան ու չգրվեցին, ցավալիորեն։ Ն ա մահացավ 1937 ին բանտում, անգամ գերեզման չունեցավ։ Նա մեր գրականության անհաս Արարատ լեռն է, նա պոետ էր, որ «եկել է դարերից» ու անվերջորեն գնում է «դեպի դարերը» ։ Չարենցը արդեն շատ վաղուց գտել է իր մշտական հանգրվանը ու դա հայ ժողովրդի սիրտն է, այն ժողովրդի, ում նա ծառայեց և զենքով, և գրչով և մտքով։
    
    
     Սոնա Գիշյան
To promote the post

Like
1
Dislike
0
| | |
1798 | 0 | 0
Facebook
COMMENT.am