Loading...

Articles

Կչեղարկվի արդյո՞ք հանրաքվեն. Ի՞նչ է քննարկվում իշխանական էշելոններում

Vazgen
Author:
Vazgen
19:02, Friday, 06 March, 2020
Կչեղարկվի արդյո՞ք հանրաքվեն. Ի՞նչ է քննարկվում իշխանական էշելոններում

Չնայած հայաստանյան ներքաղաքական զարգացումների դիվերսիֆիկացված լինելուն, օրակարգային ամենաառաջնային թեման շարունակում է մնալ ապրիլի 5-ի հանրաքվեն: Եվ որքան էլ իշխանական խոսնակները շարունակում են իրար հերթ չտալով պնդել, թե այդ առումով իշխանությունները ոչ մի խնդիր չունեն, սակայն հավաստի տեղեկություններ կան, որ ներքին հարցումների և առհասարակ հանրության՝ այս առնչությամբ տոտալ անուշադրության արդյունքում, բավականին լուրջ մտավախություններ են ի հայտ եկել: Մասնավորապես հանրաքվեն ձախողելու իշխանականների համար սարսափազդու, բայց և միևնույն ժամանակ իրատեսական հեռանկարից խուսափելու համար, ՔՊ ամենավերին էշելոններում խորքային քննարկումներ են ընթանում՝ այն ինչ-որ կերպ չեղարկելը արդարացնող պատճառաբանություն գտնելու համար: Իշխանական էլիտան քաջ գիտակցում է, որ հեղափոխական էյֆորիայի բացակայությունը մի շարք խնդիրներ է վերհանել և այստեղ արդեն դեմագոգիան կամ պոպուլիստական հայտարարություններն այլևս հանրությանը ուղորդելու համար սպառված գործիքակազմ է:
     Ի դեպ այս հանգամանքի և մտավախությունների մասին անգամ իշխանության գործադիր և օրենսդիր ներկայացուցիչների գերակշիռ մասը տեղյակ չէ: Մնում է համբերատար սպասենք և տեսնենք, թե ի վերջո ինչ «կռուտիտ» են մտածելու իշխանականներն իրենց փորած փոսում չհայտնվելու համար, որովհետև սա ՔՊ-ի հերթական թեստն է, որից նրանց պատվով դուրս գալու շանսերը փոքր են:
     Հ.Գ. Հա չնայած կորոնավիրուսն ամբողջ աշխարհն է տագնապալի իրավիճակում պահում, սակայն ՀՀ իշխանությունների համար այն այս պարագայում կարող է շատ լավ պատրվակ հանդիսանալ, որպեսզի հանրաքվեն չեղարկեն...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1168 | 0 | 0
Facebook