Loading...

Articles

Արցախի պետական համալսարանն ինքնավերլուծություն է ներկայացրել ՈԱԱԿ և պատրաստվում է արտաքին գնահատմանը

16:57, Thursday, 23 January, 2020
Արցախի պետական համալսարանն ինքնավերլուծություն է ներկայացրել ՈԱԱԿ և պատրաստվում է արտաքին գնահատմանը

2019 թ. հոկտեմբերի 16-ին ԱրՊՀ-ն ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ-ին է ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմում-հայտ, իսկ դեկտեմբերի 30-ին ներկայացրել է ինքնավերլուծությունը: Ներկայումս ԱրՊՀ-ն պատրաստվում է արտաքին գնահատմանը:

Նշենք, որ ՈԱԱԿ-ը և ԱրՊՀ-ն սերտորեն համագործակցում են։ ՈԱԱԿ-ի աջակցությամբ ներդրվել է որակի ապահովման համակարգ։ Իսկ 2019-ին ՈԱԱԿ-ի կողմից հայտարարված որակի տարվա շրջանակներում Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով համաժողովը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3093 | 0 | 0
Facebook