Loading...

Articles

Մատթեոս առաքյալի խորհրդանշանները

22:14, Thursday, 07 November, 2019
Մատթեոս առաքյալի խորհրդանշանները

Այս առաքյալը, որին համարում են նաև ավետարաններից մեկի հեղինակը, մինչև Քրիստոսին հետևելը հռոմեական պետական ծառայող է եղել և հարկահանության գործառույթ է կատարել: Նրան փողի պարկը շալակած են պատկերել: Համարվել է բանկիրների ու հաշվապահների հովանավորը: Երբեմն էլ նրան պատկերել են ատաղձագործական արհեստի երկու կարևոր բաղադրիչներով՝ քանոնով ու կարկինով: Այլ դեպքերում պատկերվել է իր նահատակության առարկաներով՝ նիզակով, դահճի կացնով, սակրատեգով: Դրանց փոխարեն երբեմն, ինչպես այս նկարում, նրա ձեռքում նիզակին ամրացված կացին է պատկերվել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2766 | 0 | 0
Facebook