Loading...

Articles

Մարդկության մոլորություններից մեկի մասին

23:39, Wednesday, 14 August, 2019
Մարդկության մոլորություններից մեկի մասին

Ամենաանսասան առասպելներն իսպանական ճանճասպեղանու («шпанская мушка» են անվանում և՛ միջատին, և՛ դրանից պատրաստվող փոշուն, և՛ թուրմերին, և քսուքներին) մասին են: Իսպանիայում տարածված այդ փոքրիկ կծան արարածները տառացիորեն լցված են փսխում, կարկամ (սպազմ), գլխապտույտ առաջացնող և, ի վերջո, մահվան հանգեցնող թույնով՝ կանտարիսով: Փոքր չափաբաժինների դեպքում կանտարիսը քոր ու թույլ հալյուցինացիա է հարուցում:

Սկզբում ճանճասպեղանին տվել են միայն տոհմական ցուլերին, որպեսզի դրանք հնարավորինս շատ կովերի բեղմնավորեն: Բայց դրա բացասական ազդեցություններն էական էին, և այն անասնաբուծության ոլորտից դուրս է մղվում:

Իսկ նախորդ դարասկզբին բժիշկները հանձնարարում են այս բզեզները չորացնել և օգտագործել որպես միզամուղ և գրգռող դեղ:

Բարեբախտաբար, ներկայում այս դարմանի բարերար ներգործությունը կասկած է հարուցում, որովհետև այն չափազանց թունավոր է:

Պետք է ենթադրել, որ ճանճասպեղանու «հրաշագործ» հատկության մասին առասպելը ծնունդ է առել մարքիզ դըՍադի դատավարության ժամանակ: Դը Սադին նաև մեղադրել են, թե գինուն ճանճասպեղանու փոշի է խառնել ու խմեցրել է հասարակաց տան մարմնավաճառներին, որի հետևանքով նրանք այնպիսի անսանձ սեռական ցանկությամբ են համակվել, որ դուրս են եկել փողոց ու սկսել են տղամարդ որսալ:

Պետք է նշել, որ ճանճասպեղանու միջոցով սեռական ցանկության խթանում կարող է տեղի ունենալ, բայց դրա առանձին հետևանքները շատ վտանգավոր են:

Գիտնականները հետազոտել են Իսպանիայում և Հարավային Եվրոպայում տարածված որոշ միջատների արյան ու սեռական գեղձերի մեջ առկա «կանտարիդին» նյութի ներգործության առանձնահատկությունները, և պարզել են, որ կանտարիդինը շատ թունավոր է, գրգռում է միզատար ուղու ներքին պատերն ու դրանք առավել զգայուն է դարձնում, որի հետևանքով միզարձակումը ցավոտ է լինում: Սերմնաժայթքման ժամանակ մրմուռը մեղմանում է, իսկ էրեկցիան կրկնվում է, երբ նորից ուժգնանում է բորբոքային պրոցեսը: Բայց տղամարդը գլխի չի ընկնում, թե ինչու է դա տեղի ունենում ու հիացմունքով է համակվում իր սեռական հզորության նկատմամբ: Սակայն որոշ ժամանակ անց այդ միջոցից օգտված տղամարդկանց միզուղում առկա բորբոքումն անցնում է միզապարկ ու երիկամներ, և երբեմնի կրքոտ սիրեկան այդ տղամարդիկ հաշմանդամ են դառնում:

Ինչ վերաբերում է այդ վերոհիշյալ միջատներից պատրաստված քսուքներին, ապա, եթե դրանցով շփեք մարմնի ինտիմ հատվածները, ոչ թե սեռական արթնացում տեղի կունենա, այլ կսկցվի այրոց և բորբոքում: Սեռական անդամը պարզապես կփքվի, ու մարմնի ցանկացած շարժում անտանեիլ ցավ կպատճառի:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4351 | 0 | 0
Facebook