Loading...

Articles

Ոգելից խմիչքն ու բեղմնավորումը

20:33, Friday, 09 August, 2019
Ոգելից խմիչքն ու բեղմնավորումը

Քանի որ սերմնաբջիջները (սպերմատոզոիդները) երեք ամսում (68-ից 72 օրում) են հասունանում, ապա ոմանք այն կարծիքին են, թե խմած վիճակում բեղմնավորումն այնքան էլ ռիսկային չէ, քանի որ սեռական հարաբերության ժամանակ տեղի է ունենում հին, հնարավոր է, առողջ սերմնաբջիջների ժայթքում: Բայց բժշկությունն ասում է, որ չի կարելի երևույթն այդպես պարզունակ դիտարկել: Բանն այն է, որ ոգելից խմիչքն անմիջապես ներգործում է սերմնաբջջի կենսագործունեությունն ապահովող սերմնահեղուկի վրա, խթանում է դրա տեղաշարժը: Իսկ սերմնահեղուկում միշտ առկա են հիվանդ բջիջներ: Սովորական պայմաններում, երբ տղամարդը խմած չէ, առողջ սերմնաբջիջները «վազանցում են» հիվանդ սերմնաբջիջներին ու կարողանում են ավելի շուտ հասնել ձվաբջին: Բայց ալկոհոլի առկայության դեպքում «վերջնագծին» առաջինը հասնելու հավանականությունը հավասարվում է և, ուրեմն, մեծանում է «ճիվաղ» սերմնաբջիջներով բեղմնավորվելու վտանգը:

Ի դեպ, այդպիսի ներգործություն ունեն նաև թմրանյութերը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3971 | 0 | 0
Facebook