IT շփում կամ իմ գունեղ մանկության անգույն հեռուստացույցը
09:44, Tuesday, 28 August, 2012
Ո՞վ է հիշում ՛՛рабыня изаура՛՛ սերիալը և դրան հաջորդող ևս մի քանիսը, դա այն ժամանակաշրջանն էր, երբ ձութը դեռևս ծամոն էր, իսկ սեխի ու ձմերուկի կորիզները ՛՛սեմչկա՛՛, ծիրանի կորիզը՝ սուլիչ, համենայնդեպս՝ գյուղում:Ես այնտեղ եմ ապրել և հիշում եմ, որ այդ ժամանակներում զարմանալի սեր ու ջերմություն կար, ու վստահ եմ դա միայն իմ պատանեկան երազկոտ աչքերով չէր, իրականում կար:.Այդ ժամանակ էլեկտրականությունը հրաշքի պես մի բան էր թվում, օրերով չէր լինում, իսկ լինելուց՝ շատ կարճ:Երբ չեր լինում, հաճախ հարևաններով հավաքվում էին ինչոր մեկի բակում կանայք իրենց թեմաներով, տղամարդիկ իրենց, իսկ մենք՝ երեխաններս, ինչ որ կտորներ էինք գտնում, փռում գետնին ու պարկում, խոսում էինք ու նայում աստղերին, աստղերին էինք նայում քանի որ այլ նայելու բան չկար, չկային ներկայիս ՛՛գերաստղերը՛՛, չկային խիստ դաստիարակչական ՛՛հումորային՛՛ ծրագրերը, չկար ինտերնետ, չկար Одноклассники.ru-ի գազարագույնն ու facebook-ի կապույտը, չկային այդ գույնները, բայց ամեն բան զարմանալիորեն ավելի գունեղ էր:Պառկում էինք այնքան, մինչև քնում էինք.հետո մայրիկները մեծ դժվարությամբ արթնացնում էին, ու ամեն մեկս տանում իր տուն/այսպիսի ՛՛դաժան՛՛ մանկություն եմ ունեցել))/: Իսկ երբեն էլ այդ օերերին, երբ գյուղում լույս չէր լինում, մեր գրեթե բոլոր հարևանները ու նույնիսկ կողքի փողոցներից երեկոները գալիս էին մեր տուն, ինչու՞, որովհետև մեր տանը know how կար.մի փոքրիկ հեռուստացույց՝ մեքենայի համար նախատեսված, մարտկոցով աշխատող, անգույն, մոտ 15 սմ քառակուսի տրամագծով.մերը տունը, կարծես, կինոթատրոն լիներ.20-30 մարդ առանց սեռական ու տարիքային խտրականության հավաքվում էին ու դիտում այդ անգույն սարքի ուղղությամբ:Այդ պարզ ու օրվա ծանրությունից հոգնած մարդիկ մի քանի րոպեով մտովի տեղափոխվում էին լատինամերիկյան երկրներ՝ զուգահեռներ անցկացնեով իրենց ու այդ օտար աշխարհնների միջև: Համբուրվելու տեսարանների ժամանկ այդ անգույն սարքը բոլորիս կարմերցնում էր, մեզ ստիպում էին աչքերներս փակել, ոմոնք իրավիճակի ծանրությունը իրենց վրա էին վերցնում՝ ինչ որ մի կատակ անելով/իսկ հիմա մինչև բանը չի հասնում բուն սեռական ակտիը տեղից չեն շարժվում կամ ալիքը փոխում/:Զարմանալի ժամանակներ էին, մեր բարեկամներն հարազատներն, հարևաններն ավելի հաճախ էին գալիս մեր տուն, մենք էլ էինք հաճախակի այցելում իրենց:Միմյանց նկատմամբ պահանջը մեծ էր:Մի տեսակ համայնքային մթնոլորտ կար, մեծ ընտանիք, որտեղ առանց բարդույթի ամեն օր աղից սկսած մինչև մեքենա իրարից ազատորեն պարտք էին վերցնում:Մի տեսակ սերը շատ էր:Հարբերություններն անկեղծ, օգնելու պատրաստակամությունը մեծ, շփումը անընդհատ:Հիմա պատկերն այլ է: 21-րդ դար.It տեղնոլոգիաներ, բոլորն LSD հեռուստացույցեր ունեն, որոշները մի քանի հատ ու ահռելի մեծ չափերի, բոլորն համակրգիչներ, նոթբուքներ ու ipad-ներ ունեն, ունեն մի քանի բջջային հեռախոս՝տարբեր օպերատորների քարտերով, ավտոմատ փոխանցումատուփով թանկարժեք մեքենաներ, բոլորն ամեն ինչ ունեն ու մի քանի հատ, բայց… Բայց մի տեսակ սերը սառչել է: Թվում է շփում ավելի պետք է մեծանա, մեքենաներ, հեռախոս, ինտերնետ, բայց այդպես չէ:Մարդիկ գնալով ավելի են մեկուսանում միմյանցից, դառնում ինքնաբավ ու գերԱՆՀԱՏԱԿԱՆ: Երկրորդ հարկից առաջին հարկ իջնելու ու տանեցիներին մի բան ասելու համար դուսր էի գալիս դռնից հենվում երկար աստիճաններին ու 512 մեգաբիթ արագությամբսլանում առաջին հարկ, մի բան ասում, այդ ընթացքում է համբուրելով տանեցիներից ում պատահեի ու նորից իմ գործերին՝դատարկ սիգարետի տուփորով ռոբոտ պատրաստելու:Իսկ վերջերս բջջայինով զանգահարեցի 20 մետր հեռավորության վրա գտնվող մայիրիկիս, մի բան ճշտեցի՝ 500 մետր հեռավորության վրա գտնվող ընկեորջս facebook-ով հայտնելու համար:Նկատում եմ, որ այն բաները, որոնք կոչված են շփումն առավել արագ ու արդյունավետ դարձնելու համար, այն հնարավորինս նավզեցնում են ապակենդանացնում են, այսինքն՝ կենդանի՝off line շփումը գնալով նվազում է:Մենք ահավոր զբաղված, ավելի ճիշտ՝ բազմազբաղ ենք դարձել.երկու բջջային հեռախոսներով, տարբեր ցանցերում գանցված լինելով ու մեքենայով, ես այնուամենային մարդկային շփման պակաս ունեմ, Live շփման, վստահ եմ, ես միջին վիճակագրական տվյալ եմ այս հարցում:Մարդկային անկեղծ ու ջերմ հարաբերություններին փոխարինելու են եկել ցանցերը, որոնք ավելի անպատասխանատու ՛՛արխային՛՛ ու իմիջիալոց են դարձնում մարդուն մարդու նկատմամբ: 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգյանները, մեզ զբաղեցնում են, ՛՛բրոնյա՛՛ են անում, մենք կլանվում ենք դրանցով՝ բաց թողնելով կարևոր՝ անչափ կարևոր բաներ, մենք մեր մտերիմներին թողած շփվում ենք Զիմբաբեյում գնտվող ինչ որ մեկի հետ մի հազարերորդական հարցի շուրջ: Փորձե՞լ եք գալ տուն ու սովորականի պես tv-ի ալիքներն անկապ փոխելու ու ինտերնետով mail-երն ու ցանացերն ստուգելու փոխարեն, ուղղակի անջատել այդ ամենը, այո, անջատել tv-ին, միգուցե սկզբում զարմանան տանը, նույնիսկ վեճ լինի, բայց հետո, երբ բոլորով կհավաքվեք, նստեք ու մի հին պատմություն, ընտանեկան իրադարձություն վերհիշեք, քննարկեք, խոստանում եմ՝ չեք զղջա:Սա այն փոքր կանխարգելիչ մեթոդներից է, որ մեր սիրտը պահում է վերջնական թվայնացումից:Երբ հարաբերությունները թողնում ենք ինքնահոսի, ապա դրա վերջնակետը ռոբոտացումն է:Տեսել եք wally մուլտֆիլմը: Մի հրաշալի երևույթ, հենց մեր թեմայի շուրջ, որում կենդանի ռոբոտը կյանք է վերադրձնում ռոբոտացված մարդկանց:Լրիվ թեմայի մեջ է, ով չի տեսել, խորհուրդ եմ տալիս, ահալինքը http://my-hit.ru/film/2230/online/բայց տանեցիների հետ մի լավ խոսելուց հետո)))/: Հ.Գ.Մեր անգույն հեռուստացույցը դեռևս կա, նկուղում է, փոշու մի հաստ շերտի տակ, բայց հետաքրքր բան է, նունիսկ այդ վիճակում, երբ պատահաբար աչքովս է ընկնում, նայում եմ, դրա ծիծաղելիորեն փոքրիկ ու անսարք էկրանին, սրտիս զարկերը արագանում են, ու մի քանի վարկյանի մեջ՝ ես 9D էֆֆեկտներով վերապրում եմ իմ՝ այն առանց ինետերնետի ու ջերմ ժամանակները:Երբ մտածում ես մի փոքր տրտմություն է գալիս, բայց ամեն բան մեր ձեռքերում, իսկ ուշադրության և off line շփման կարիք ունեցող մարդիկ՝ ամենուր, հատկապես՝ մեր շուրջը…
|
Like
1
Dislike
0
4789 | 1 | 1 | 0