Loading...

Articles

Օձի տարի???

11:47, Saturday, 05 January, 2013
Օձի տարի???
     Հեռուստատեսությամբ, ինտերնետով, թերթերով օր ու գիշեր այս նախատոնական շրջանում ԳՈՒԺՈՒՄ են որ օձի տարի է լինելու: Չգիտեմ՝ սա այն նույն օձն է, որը Եդեմում խաբեց առաջին մարդկանց, ինչևէ` քրիստոնեկան, այն էլ առաջին քրիստոնաեկան երկրի համար տարին օձի տարի հռչակելը ավելի քան տարօրինակ է: Ինձ համար զարմանալի է մարդկանց դյուրհավատությունը ու սնահավատությունը, երբ իրենց կյանքը կապում, ավելին՝ պայմանվորում են արևելյան ինչ-որ տարօրինակ ուսմունքներով:
     Անկախ մեդիադաշտի կողմից օր ու գիշեր մեզ հրամցվող ստից՝ Աստվածաշունչը մեզ ԱՎԵՏՈՒՄ է …Տիրոջ ընդունելի տարի: ՂԿ.4:18
     2013 թվականը ոչ թէ օձի տարի պիտի հայտարարենք, այլ Տիրոջ ընդունելի տարի հռչակենք:
     "Մի՛ վախեցէք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11 որովհետև այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է՛՛ ՂԿ.2:10-11
     Անկեղծորեն շնորհավուորմ եմ բոլոր ընկերներիս Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ: Թող մեր կյանքը պայմանվորված չլինի այս կամ այն անհասկանլի հորոսկոպներով, այլ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ներկայությամբ մեր ներսում: Եվ ինչպես ժամանակ ենք բաժանում Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո, այնպես էլ մեր կյանքը թող բաժանվի ՔԱ և ՔՀ: Իսկ ՔՀ նշանակում է լինել օրհված, լինել, երջանիկ, լինել փրկված, լինել հաջողակ…
     Այսպիսով՝
     … ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11 որովհետև այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է՛՛ ՂԿ.2:10-11
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
6319 | 1 | 0
Facebook