Ռիհաննան հայտնի է իր աշխատասիրությամբ: Բոլորը գիտեն, որ նրա կոնքերը սովորականից մեծ են, ու դա երգչուհու հիմնական խնդիրն է, բայց, արիուես, որ ճիշտ սննդակարգով ու մարզումներով երգչուհին կարողանում է այդ թերությունը վերածել առավելության և նրա մարմնի մասին հնարավոր չէ ասել ոչինչ բացի նրանից, որ այն շքեղ է:
Եթե ցանկանում եք փորձել Ռիհաննայի դիետան, ապա նախ իմացեք, որ նրա սննդակարգի հիմնական բաղկացուցիչներն են մրգերը, բանջարեղենն ու ձկնեղենը:
Եվ այսպես, աստղը սկսում է իր օրը նախաճաշով, որը ներառում է կիտրոնահյութով տաք ջուր, եփած ձվի սպիտակուց, թարմ արքայախնձոր: Ճաշին նա ընդունում է ձուկ, եփած բանջարեղեն ու կարտոֆիլ, իսկ ընթրում է կրկին որևէ ձկնատեսակով:
Եթե Ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչպես նա չի հոգնում այդքան ձուկ ուտելուց, ապա պարզապես իմացեք, որ հենց ձուկն է Ռիհաննայի ամենասիրելի ուտելիքը: