Loading...

Articles

Ամոթ է նման երկրում ապրել:

11:02, Friday, 19 July, 2013
     Երևի արդեն բոլորը տեղյակ են, որ հայ վարորդը կամազով մոսկվա բախվել էր մարդատար ավտոբուսին, որի պատճառով 18 մարդ զոհվել էր... Նրան հարցաքննման են բերում կանացի խալաթով ծեծում են և ծաղրում, որ հայ է... Հրաչյա Հարությունյանը Արցախյան պատերազմի ազատամարտիկ է, տղան բանակում է մահացել, իսկ նա մեկնել է Մոսկվա, որպեսզի գերեզմանաքարի համար գումար վաստակի, բայց այսպիսի դժբախտ դեպք է պատահում... ԺՈՂՈՎՈՒՐԴ ինչքան պետք է համբերենք, ինչ՞ի պետքա հայը դուրս գա իր երկրից, որ տղայի գերեզմանաքարի համար փող աշխատի, այն էլ ազատամարտիկը: Ինչ՞ի օգնություն չի ստանում էն մարդը ով իրականում ունի դրա կարիքը, բայց փոխարենը Նունե Եսայանը և մնացած աստղերը, որ ունեն ամեն ինչ, մեկա ստանում են ավտոմեքենաներ, տներ և այլ բաներ:
     Նույնը կանե՞ր մեր երկրի նախագահը, իհարկե չէր անի: Մի պահ պատկերացրեք եթե նույնը տեղի ունենար Հայաստանում, ռուսը կթողներ ո՞ր քարկոծեին ՌԴ քաղաքացուն: Ուղղակի չգիտեմ ոնց արտահայտեմ զայրույթս: Ամեն մեկը մտածումա ոնց փորը լցնի կուշտ կուշտ ման գա, բայց ոչ մեկ չի մտածում ոնց անի որ ժողովրդին լավ լինի: Ես չճանաչելով Հրաչյա Հարությունյանին, իմ սիրտը ցավումա: Ո՞նց եք կարողանում նայեք թե ազատամարտիկին ինչ օրի են հասցրել: Նույնը որ աներ Սաշիկի վարորդը կամ Միշիկի ոչ մեկ էլ բան չէր ասի, բայց ո՞վ ունի էսքան արժանիք ինչքան էս մարդը:
     Արդեն սկսում եմ ամաչել որ Հայաստանում եմ ապրում: Ու մեղավորը մեր նախագահնա: Կարողա շատ կոպիտա հնչում, բայց ինձ չի հետաքրքրում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5335 | 4 | 0
Facebook