«Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, ով խաղացել է բոլոր հանդիպումներում անկախ մրցաշարի կարևորությունից: Ես ամեն օր տեսնում եմ, թե նա ինչպես է մարզվում և ինչ է անում: Ներողություն եմ խնդրում հավաքականի իմ թիմակիցներից, սակայն Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է Եվրոպայում: Միայն Ռոնալդուն է արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին», - հայտարարել է Մեսութ Օզիլը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2008 թվականին ստացել է «Ոսկե գնդակ», սակայն դրանից հետո այդ մրցանակը ստացել է միայն Լիոնել Մեսսին: