Loading...

Articles

Մրցում – Գավաթ վոլեյբոլ սպորտաձևից նվիրված Ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

14:19, Monday, 13 May, 2019
Մրցում – Գավաթ վոլեյբոլ սպորտաձևից նվիրված Ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

ՄրցումԳավաթ վոլեյբոլ սպորտաձևից նվիրված Ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցում արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է ՄրցումԳավաթ վոլեյբոլ սպորտաձևից նվիրված Ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Մասնակցում են դպրոցի 10-11րդ դասարանների 16թիմ, որից 8-ը տղաների, 8-ը աղջիկների։

Մրցումներն անցան կազմակերպված։ Թիմերը համառորեն պայքարում էին։ Աղջիկների պայքարում հաղթող ճանաչվեց 11բնագտական հոսքի թիմը։ 2-րդ տեղը գրավեցին 10-րդ տնտեսագիտական 1 հոսքի աղջիկների թիմը։

Տղաների համառ պայքարում 1-ի տեղը և փոխանցիկ գավաթը ստացավ 10-րդ տնտեսագիտական1 հոսքի տղաների թիմը, իսկ 2-րդ տեղը ՝ 11-րդ ֆիզմաթհոսքի տղաները։

Մրցումների գլխավոր մրցավարը և կազմակերպիչը ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ս. Նազարյանն է, աջակցություն է ցուցաբերել նաև ֆիզկուլտուրայի ուաուցիչ՝ Նարեկ Ղարիբյանը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2059 | 0 | 0
Facebook