Loading...

Articles

Կարոտի աղբյուր, ինչո՞ւ է այդպես

15:50, Saturday, 04 May, 2019
Կարոտի աղբյուր, ինչո՞ւ է այդպես

Կարոտի աղբյուր, ինչո՞ւ է այդպես,
     Ինչո՞ւ եմ հուզվում, երբ հիշում եմ քեզ,
     Ինչո՞ւ եմ նեղվում, ինչու եմ տխրում,
     Միթե դա է սեր, այդպես են սիրում:

Ինչո՞ւ միայն ես, միայն քեզ սիրեմ,
     Ինչո՞ւ միայն ես, միայն ես սիրեմ:
     Մոռանամ ես քեզ, ուրիշին սիրեմ.
     Անցյալ մոռանամ և նորին սիրեմ:

Չգիտեմ ինչու, դեռ սիրում եմ քեզ,
     Չգիտեմ ինչու, կարոտում եմ քեզ:
     Չեմ ուզում սիրել ուրիշին կարծես
     Ուզում եմ սիրել, սիրել միայն քեզ:
    
    
    
     Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»

Source: Facebook
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2743 | 0 | 0
Facebook